General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 60
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ
«Այբ» դպրոցը ցույց տվեց, որ կրթությունը չի կարող սահմա
նափակվել լոկ գիտելիքներ փոխանցելով, որ դա չէ դպրո
ցի առաքելությունը: Կրթության՝ լայն իմաստով, և դպրոցի՝
նեղ իմաստով, առաքելությունն է՝ ձևավորել մարդկային նոր
որակներ, դաստիարակել գիտելիքներով, հմտություններով
ու արժեքներով զինված սերունդներ:
Այն բովանդակային նորամուծությունները, որ «Այբ» դպրո
ցը ցույց տվեց, ընդունելի ու ընդօրինակելի դարձան այլ
դպրոցների համար: «Այբ»-ն առաջինն էր, որ մեծ շեշտ դրեց
կրթության ամբողջականության վրա՝ ապահովելով աշա
կերտների ուսումն ու զարգացումը հավասարապես բոլոր
ուղղություններով՝ գիտություն ու գիտելիքներ, արվեստ ու
գեղեցիկի ճանաչողություն, սպորտ ու առողջ ապրելակերպ,
հասարակական պատասխանատվություն և արժեքային
հենք: «Այբ»-ի նորարարություններից էր նաև նախագծա
յին ուսուցումը, երբ աշակերտն ուսում
առության գործըն
թացում պետք է պարտադիր ներգրավված լինի իրական
նախագծերում ու ծրագրերում՝ ստեղծելու որևէ հանրօգուտ
կամ նորարարական արդյունք, տեսնելու իր գիտելիքի պի
տանելիությունն արդեն այսօր, դնելու իր հետագա մասնա
գիտացման հիմքերը:
ՈՒՍՈՒՑՉԻ ՆՈՐ ՊԱՏԿԵՐ
«Այբ»-ը հանրության շրջանում ձևավորեց ուսուցչի նոր դի
մագիծ՝ աշխարհի հանդեպ բաց, մշտապես սովորող, հետա
զոտող, դասավանդմանը զուգահեռ իր մասնագիտական
գործունեությամբ զբաղվող մարդ, որի համար աշխատանքը
դպրոցում առաքելություն է:
62