General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 54

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
2015-2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
« Այբ » դպրոցի կենսաբանության ավագ ուսուցիչ Մերի Հովսեփյանն արժանացավ ՀՀ նախագահի պարգևին: Նա պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով ՝ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար:
ՀՀ մշակույթի նախարարությունը « Այբ » դպրոցի երաժշտության ուսուցչուհի Արուսյակ Մանթաշյանին շնորհեց նախարարության պատվոգիր և պարգևատրեց « Գրիգոր Նարեկացի » հուշամեդալով:
« Այբ » դպրոցի 2015 թ. շրջանավարտ Միքայել Հովակիմյանը և ավագ դպրոցի աշակերտ Աշոտ Մարգարյանն արժանացան ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին ՝ «Լավագույն աշակերտ ՏՏ ոլորտում » անվանակարգում:
« Այբ » համայնքը « ԷՅ ԹԻ ՓԻ » բարեգործական հիմն ադրամի(«Հայաստան Ծառատունկ Ծրագիր ») հետ մեկնեց Արագածոտն մարզի Ուջան գյուղ ՝ մասնակցելու գարնանային ծառատունկին: « Այբ »-ի աշակերտների ջանքով Ֆիդայիների պուրակում տնկվեց 160 ծառ ու թուփ:
« Այբ » դպրոցի աշակերտներն « Այբապատում » ծրագրի շրջանակում այցելեցին Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոց:
« Այբ » դպրոցի ռոբոտաշինության խմբակն ԱՄՆ-ում անցկացված հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր »( National Robotics Challenge) մրցույթից տուն վերադարձավ արծաթե մեդալով և հեղինակավոր « Honda Innovation Award » մրցա նա կով: « Այբ »-ի ե րե խաներն իրենց սումո ռոբոտով մրցեցին ավելի քան 1300 մասնակցի և 400 ռոբոտի հետ:
56