General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 52

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
Երևանի պետական համալսարանի անցկացրած ամենամյա առարկայական օլիմպիադայում( 15 առարկա) « Այբ » ավագ դպրոցի 6 աշակերտ դարձավ մրցանակակիր:
« Գրանիշ » հայկական գրական ակումբի կայքում հրապարակվեց « Այբ »-ի աշակերտի «Մատյան Հեգնության » հայերեն ստեղծագործությունը:
Ռուսաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կազմակերպած «Բարձր հարգ » միջտարածաշրջանային դպրոցական օլիմպիադայում « Այբ » դպրոցն ունեցավ 4 մրցանակակիր: Մարտին Միրաքյանը Հայաստանում իր տարեկիցների մեջ միակն էր, ով այս օլիմպիադայում դիպլոմի արժանացավ ինֆորմատիկա առարկայից:
Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում « Այբ » դպրոցն արժա նա ցավ 23 դիպ լո մի( 6-ը ՝ 1-ին կար գի, 8-ը ՝ 2-րդ կար գի, 9-ը ՝ 3-րդ կարգի)՝ 10 առարկայից: Այս ցուցանիշով դպրոցն առաջատարների թվում էր:
Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադայի մրցանակակիրներ, 12-րդ դասարանցի Հասմիկ Ավագյանն ու Մարտին Միրաքյանն ընդգրկվեցին, համապատասխանաբար, կենսաբանության ու ինֆորմատիկայի միջազգային օլիմպիական թիմերում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դպրոցում իրենց գործունեությամբ աչքի ընկած 2 աշակերտի, 4 ուսուցչի, ինչպես նաև դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քհն. Արամյանին պարգևատրեց տարբեր շքանշաններով:
54