General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 30
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
1
ՃԱՆԱՉՈՂ ԵՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ
Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տե
սականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավա
սարակշռությունը ԱԲ-ի կրթական փիլիսոփայության «ոսկե
կանոնն» է: Ճանաչողությունն ամրապնդվում է փորձառութ
յամբ և պտղաբերում ստեղծագործումով: Իսկ յուրաքանչյուր
գործ իմաստավորվում և ամբողջանում է այդ գործից ծնված
փորձառական գիտելիքով: Գիտելիքն աղերսելով սեփական
փորձին և կյանքին` մարդն իր կյանքը դարձնում է սովորելու
ճամփորդություն և դառնում ընդմիշտ սովորող: Ուստի ԱԲ-ի
աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:
2
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
Նա
խա
ձեռ
նո
ղը նա է, ով ոչ միայն ինք
նու
րույն սկսում
կամ ձեռ
նար
կում է որ
ևէ բան, այլև ու
նի ա
րիութ
յուն և
համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին
հասցնելու: Սակայն յուրաքանչյուր նախաձեռնության մեջ
պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց,
խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և
ցուցաբերելով զսպվածություն: Շրջահայաց նախաձեռնողն
անխոհեմ առաջ չի նետվում, այլ պատասխանատվությամբ
ծրագրում ու խորհում է, հաշվի առնում ծրագրի բոլոր գոր
ծոնները և կողմերը, մարդկանց իր գաղափարի շուրջ հավա
քում, մարդկանց ծառայում և առաջնորդում: