General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 28

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
« Այբ »-ի աշակերտին բնութագրում են Արարատյան բակալավրիատի աշակերտի նկարագրի ութ սկզբունքները, որոնք հիմնված են հին հունական փիլիսոփայությունից եկած և քրիստոնեության մեջ ամրագրված չորս մարդկային առաքինությունների վրա, որոնք են խոհականությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը: Յուրաքանչյուր առաքինություն մենք բացել ենք իր տեսական-ճանաչողական և գործնական-վարքային իմաստներով` ստանալով չորս զույգ կամ ութ սկզբունք: Այսպիսով` խոհականությունը մենք տրոհել ենք ճանաչողության և ստեղծարարության, արիությունը` նախաձեռնողականության և հավասարակշռության, իսկ ողջախոհությունը` զգոնության և բացության: Արդարությունը` որպես այս երեքի ամբողջացում, մարդկային կյանքի ներդաշնակությունն է կամ բարիքի իրագործման համընդհանուր սկզբունքը: Մարդը կարող է հասնել ներդաշնակության, եթե մտքերը, ապրումն երը և գործերը ուղղված են դեպի բարիքը: Բարիքը ճանաչելը և սեփական գործերով իրականացնելը հիմքն է անձնական երջանկության և մարդկանց միջև արդար փոխհարաբերությունների: Այլ կերպ ասած ՝ մարդկային կյանքի արդարությունն իրագործվում է բարեխոհությամբ և հոգատարությամբ:
« Այբ » դպրոցի ծրագիրը ՝ Արարատյան բակալավրիատը, մշակվել է այնպիսի անհատների սերունդներ կերտելու տեսլականով, որոնց բնորոշ են հետևյալ հատկանիշները ։
30