General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 26
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄ
մեր կոչին միացել են բազմաթիվ հայտնի մասնագետներ ոչ
միայն Հայաստանից, այլև արտերկրից:
«Այբ» դպրոցի ուսուցչական կազմը համալրելիս մենք մեր
առջև խնդիր ենք դրել դպրոց բերել մարդկանց, ովքեր դպրո
ցին պետք են, սակայն գուցե չեն դիտարկում դպրոցը որպես
գործատու, ովքեր հասարակական կարևոր ոլորտների ու հաս
տատությունների լավագույն մասնագետներ են և կարող են ոչ
միայն իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել աշակերտին,
այլև օ
րի
նակ դառ
նալ նրա հա
մար, վա
ռել նրա մեջ ուս
ման
հանդեպ կրակը, սովորեցնել նրան սիրել առարկան: Կրթական
հանգույցի ստեղծագործական ծրագրերի մեջ ներգրավված են
տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` գիտնականներ, ար
վեստագետներ, գործարարներ` ապահովելով դպրոցի կապը
կյանքի և տեխնոլոգիաների նորագույն զարգացում
ն երի հետ:
«Այբ» դպրոցն այսօր ունի ուսուցչական ուժի գերհագեցում:
Մեր ուսուցիչների կազմն ավելի մեծ է, քան պետք է այսօր
դպրոցին: Եվ դա արված է մտածված. «Այբ» դպրոցն այսօր
գործում է որպես ուսուցչական ու դասավանդման լավագույն
տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների ստեղծման ու
փորձարկման լաբորատորիա, որտեղից, շնորհիվ «Այբ» հիմ
նադրամի ու ՀՀ կառավարության համատեղ իրականացվող
տասնամյա համազգային ծրագրի, այդ փորձը տարածվելու
է դեպի Հայաստանի ու Արցախի այլ դպրոցներ:
Այսօր «Այբ» դպրոցը գործում
է որպես ուսուցիչների
վերապատրաստման կենտրոն և
դասավանդման լավագույն փորձի
ստեղծման լաբորատորիա:
28