General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 16

ԻՆՉՊԵՍ | ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
6
7
ՀԱՄԱՅՆՔ
ԱԲ-ը համայնքաշինական առաքելություն է: ԱԲ-ի ամենամեծ հարստություններից մեկը նրա շուրջ համախմբված մար դիկ են: ԱԲ-ը միա վո րում է կրթութ յամբ կա յա ցած և կրթության մեջ ներդրում կատարելու ցանկություն ունեցող մարդկանց, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու` նոր սերնդին կրթությամբ իրագործվելու հնարավորություն տալու համար: Նրանց ներկայությունը դպրոցներում անգնահատելի կերպարային ազդեցություն է թողնում աշակերտների վրա և տալիս կրթությամբ կայանալու և բարձունքների հասնելու վստահություն: ԱԲ ծրագրին մասնա կից մարդ կանց այս բա ցա ռիկ ցանցն այ սօր գոր ծում է նաև որպես մենտորական հզոր համակարգ, ուր ամեն մեկը, օգտագործելով իր գիտելիքը, փորձն ու կապերը, նպաստում է նոր տաղանդի բացահայտմանն ու զարգացմանը ՝ այն համոզ մամբ, որ կյան քում կա յա նա լուց հե տո նա էլ ձեռք կմեկ նի իրենից հետո եկողներին:
ՄԻՋԱՎԱՅՐ
Կրթական միջավայրի նախագծումը նրբագույն խնդիր է: «Նոր գինին նոր տիկի մեջ » ավետարանական սկզբունքն արտահայտված է մեր նախագծային մոտեցումն երում: Մեր ճարտարապետական նախագծերն իրենց գեղագիտական լուծումն երով և խելամիտ տեխնոլոգիաներով ըստ էության ներկայացնում են մեր կրթական փիլիսոփայության տարածական և ժամանակային սիմվոլիզմը: Մենք ձգտում ենք ստեղծելու այնպիսի գաղափարական միջավայրեր, որոնք համակում են ապագայի հասանելիության զգացումով, բացում մարդու ներուժը` տրամադրելով սովորելու և արարելու:
18