General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 10
ԻՆՉՊԵՍ | ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Արարատյան բակալավրիատի (ԱԲ) փիլիսոփայությունը
խարսխված է ութ սկզբունքների վրա, որոնք արտահայտում
են ԱԲ-ի դպրոցների ինքնությունը և ապահովում կրթական
ծրագրերի իրականացման արդյունավետությունը, մարդ
կային փոխհարաբերությունների ներդաշնակությունը, սո
վորելու միջավայրի ներքին շունչը և համայնքաշինական
արժեքների սերմանումը:
1
ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԲ-ն ամբողջական կրթության ծրագիր է: Համադրելով հա
մաշխարհային կրթության առաջատար ձեռքբերում
երը և
հայ դպրության լավագույն ավանդները, առաջնորդվելով լա
վագույնը վերցնելու սկզբունքով` մենք հնարավորություն ենք
ընձեռում աշակերտներին` լիարժեքորեն իրագործելու սե
փական ներուժը և մրցունակ լինելու համաշխարհային կրթա
կան դաշտում: ԱԲ-ի նպատակն է՝ ձևավորել համակողմանի
զարգացած, հոգեպես հարուստ և առողջ անհատների, ովքեր
ջանում են հասնել սեփական մտածողության, ապրում
երի
և գործերի ներդաշնակության, ովքեր հետամուտ են ամբող
ջական լուծում
երի և տեսնում են սեփական ճիգերի, ձեռքբե
րում
երի, բացահայտում
երի իմաստն ընդհանուր պատկե
րի մեջ: Մենք կարևորում ենք, որ վաղ հասակից երեխան ոչ
միայն ճանաչի և մտածի, այլև զգա գեղեցիկը և առողջ ապրի:
12