FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 9

Հայկական պարտատոմսերի շուկայի ներկայացում Cbonds Congress-ի ընթացքում 2019 թ.-ի հունիսի 13-ից 14-ը Բաթու- միում կայացած Cbonds ԱՊՀ, Բալթյան և Կովկասյան երկրների պարտատոմ- սերի կոնգրեսի ժամանակ ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը հանդես է եկել Հայաստանի ֆինանսա- կան շուկայի ենթակառուցվածում կի- րառվող լուծումների ու նորարարու- թյունների թեմայով զեկույցով։ Ներկայացվել են հայաստանյան պարտատոմսերի շուկայի զարգացումները, ինչպես նաև մեր յուրահատուկ և ուսանելի փորձը դեպոզիտար ենթակառուցվածքի, պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի կազմակերպման մոդելի, ներդրումային ֆոնդերի գրանցման և գործունեության գրավիչ կարգավորման և հարկային ռեժիմի, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ Վերջինս էստոնական փորձի հետ համատեղ հիմք է հանդիսացել նաև Վրաստանում նմանատիպ ռեֆորմ իրականացնելու համար։ Միջազգայն համագործակցություն 2019 թ.-ի հունիսի 20-ին ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Լոնդոնի գլխամասային գրասենյակում աշխատանքային քննարկում է ունեցել այդ վերազգային կառույցի պատասխանատու ներկայացուցիչներ Aude Pacatte-ի և Jacek Kubas-ի հետ։ Նախանշվել են համագործակցության հեռանկարներն ու օրակարգին վերաբերող հարցեր։ 7