FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 43

Պարտատո՞մս, թե՞ բանկային ավանդ. իսկ ո՞րն եք նախընտրում դուք Արմենբրոկ ներդրումային ընկերության պատրաստած պարտատոմսերի և բանկային ավանդի վերաբերյալ համառոտ համեմատականը Պարտատոմսերի և բանկային ավանդների համեմատություն ՉԱՓԱՆԻՇ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ Եկամտաբերություն Պարտատոմսերը սովորաբար ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն։ Ներդրման համեմատելի ժամկետների դեպքում ավանդները սովորաբար ապահովում են ավելի ցածր եկամտաբերություն։ Ներդրման ժամկետի ճկունություն Մինչև մարումը ցանկացած ժամանակ վաճառելու հնարավո- րություն՝ առանց վճարված տոկոսները կորցնելու։ Ավանդի ժամկետի ընթաց- քում պայմանագիրը լուծելու դեպքում տոկոսները կորցնե- լու հավանականություն։ Գումարի տնօրինման ճկունություն Պարտատոմսերի մասնակի վաճառքի հնարավորություն։ Ավանդը մասնակի մարելու հնարավորություն սովորա- բար չի տալիս։ Ֆիքսված եկամուտ Պարտատոմսի գինը շուկայում կարող է ընկնել կամ բարձրանալ, սակայն անկախ ընթացիկ տա- տանումներից, պարտատոմսի սեփականատերը ժամկետի վերջում ստանում է ֆիքսված եկամուտ։ Ներդրված գումարի չափը չի ենթարկվում շուկայական տատանումների, եկամուտը նույնպես ֆիքսված է։ Նախընտրած ճյուղում և ընկերությունում ներդրման հնարավորություն Ներդրողը հնարավորություն ունի իր ուղղակի ներդրումն ունենալ տնտեսության իր ընտրած կոն- կրետ ոլորտում, կոնկրետ ընկերությունում։ Ներդրողը իր խնայողություն- ները/ ազատ միջոցները կենտրոնացնում է բանկում, որն իր հայեցողությամբ է իրականացնում այդ գումար- ների տեղաբաշխումը։ Երաշխավորվածություն Կարող է երաշխավորված լինել ընկերության գույքով։ Մասնակի երաշխավորվում են ֆիզ անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։ Եկամտի լրացուցիչ աղբյուրների ապահովում Պարտատոմսերով հնարավոր է կնքել ռեպո համաձայնագրեր։ Բացի տոկոսային եկամտից հնարավոր է ձևավորել նաև հավելյան առևտրային եկամուտ։ Ավանդներով հնարավոր չէ կնքել ռեպո համաձայնագ-րեր և ձևավորել առևտրային եկամուտ։ Հարկում Կորպորատիվ պարտատոմսերից ստացվող եկամուտը ֆիզ անձանց դեպքում հարկվում է 10%-ի չափով։ Բանկային ավանդներից ստացվող եկամուտը ֆիզ անձանց դեպքում հարկվում է 10%-ի չափով։ 41