FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 38

ԱԺ-ն ընդունեց փոփոխությունները կառավարության կառուցվածքային ՀՀ Ազգային ժողովը 08.05.2019 թ.-ին երկարատև քննարկումներից հետո ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանը 17 նախարարությունների փոխարեն կունենա 12-ը։ Կկրճատվի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը և երեք փոխվարչապետի փոխարեն կլինեն երկուսը: Ավելին «ՀՀ պետական հետաքրքրությունների ներդրումներ կներգրավվեն ֆոնդ»-ի միջոցով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման մասին։ Նման ֆոնդ ստեղծելու նպատակը Հայաստանի տնտեսության զարգացման աջակցումն է ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Ավելին Առաջատար գիտնականների տնտեսական գիտաժողով մասնակցությամբ միջազգային Առաջատար գիտնականների մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել միջազգային տնտեսական երկօրյա գիտաժողով՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով, որին աջակցել են Եվրոպական միությունը, ՀՀ կառավարությունը և Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունը: Միջոցառման նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման հեռանկարը՝ քաղաքականության, տնտեսության և նորարարությունների պրիզմայի ներքո: Ավելին 36