FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 37

Վերաֆինանսավորման տոկոսային կետով տոկոսադրույքն իջեցվել է 0.25 ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 29.01.2019թ.-ին որոշել է իջեցնել վերաֆինան- սավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: «2018թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%. սեզոնային ապրանքների գները ձևավոր- վել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում։ Ավելին ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կփոփոխվի 29.03.2019թ.-ին ՀՀ տնտեսական զարգաց- ման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կորպորատիվ կառա- վարման կանոնագրքի վերանայման միջգերա- տեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը, որը վարել է նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ավելին Վարչապետին ներկայացրել են արժեթղթերի շուկայի զարգացման հեռանկարները 06.04.2019թ.-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտ- րոնում ներկայացվել են ԿԲ և Ֆինանսների նախա- րարության կողմից իրականացված մի շարք ուսում- նասիրություններ։ «Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ և ծրագրեր», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ավելին 35