FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 36

Տնտեսագիտական համալսարանը շրջանավարտների ցանց է ստեղծում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել համալսարանի շրջանավարտների ցանց ստեղծելու նախաձեռնությամբ։ «Նախաձեռնության հիմնական գաղափարը փոխշահավետության ու պատրաստակամության ահռելի ներուժն օգտագործելն է և համագործակցությունը կանոնակարգելը»,- հայտարարել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ Ավելին Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նշանակալի գործարք Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն: Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Chaarat Gold Holdings ընկերությունը 55 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը` նույն բորսայում ցուցակված ռուսական Russian Polymetal Group ընկերության դուստր ձեռնարկությունից: Գործարքն իրականացվել է Ամերիաբանկի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Արարատբանկի համատեղ սինդիկացված վարկային աջակցությամբ՝ համախմբելով 40 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս: Ավելին 34