FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 33

Բացվել է Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղը Նոր մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Ավելին Յունիբանկի նոր՝ «Իսակով» հաճախորդների սպասարկումը մասնաճյուղը սկսել է Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում: Բանկում նշել են, որ նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնելու բանկա- յին ծառայությունների հասանելիության մակար- դակը, հատկապես՝ բեռնային համալիրում դրա- մարկղային և վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար: Ավելին Կայացել է «Յունիբանկ» Բաց Բաժնետիրական Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Ժողովի նախագահ Գագիկ Զաքարյանը հաշվետու տարվա ընթացքում Բանկի ձեռքբերումների շարքում առանձնացրեց շահույթի պլանի կատարումը, մանրածախ վարկերի տրամադրման նկատելի աճի ապահովումը և ապառիկ վարկավորման շուկայում Բանկի մասնաբաժինը մինչև 40% հասցնելու հանգամանքը: Նշեց ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար SPEAR' S Russia Wealth Management Awards 2018 մրցանակին արժանանալու, SME Banking Club կոնֆերանսում Յունիբանկը որպես 2018 թվականի ամենաինովացիոն բանկերի թվում ճանաչելու մասին: Ավելին Յունիբանկը Վանաձորում բացեց «Գուգարք» նոր մասնաճյուղը Վանաձոր քաղաքի կենտրոնում բացված` Յունիբանկի «Գուգարք» նոր մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 44-6: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից: Ավելին 31