FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 29

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ Պետական պարտատոմսերի առցանց համակարգ տեղաբաշխման և հետգնման AMX Հայաստանի ֆոնդային բորսան և ՀՀ ֆինանսների նախարարությունը ֆիզիկական անձանց հնարավորություն են տալիս առցանց ձեռք բերել պետական պարտատոմսեր անմիջապես պետությունից առանց որևէ գրասենյակ այցելելու՝ վճարելով բանկային քարտով։ Համակարգում գրանցումը և գործարքների կատարումն անվճար է. առկա է միայն դրամական միջոցների էլեկտրոնային փոխանցման միջնորդավճար, բայց ոչ ավել, քան 400 ՀՀ դրամ: Արժեթղթերի դեպո հաշիվը բացվում և սպասարկվում է անվճար։ Հաշվի շարժի և մնացորդի վերաբերյալ ստանում եք էլեկտրոնային քաղվածքներ և հաշվետվություններ՝ նույնպես անվճար։ Պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման առցանց համակարգում կարելի է գրանցվել՝ • առցանց՝ ID քարտի միջոցով • մի շարք բանկերի գրասենյակներում Միջպետական բանկին մասնակցի կարգավիճակ շնորհվել է արտարժույթի շուկայի Ապրիլի 3-ին Միջպետական բանկին շնորհվել է արտարժույթի շուկայի մասնակցի կարգավիճակ, որով թույլատրվում է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ արտարժույթի շուկայում կազմակերպվող առևտրին։ «ԴԱՅՄԵՆՇՆ» փակ բաժնետիրական ընկերությանը շնորհվել է բորսայի անդամի և պետական պարտատոմսերի շուկայի մասնակցի կարգավիճակ Հունիսի 3-ին «ԴԱՅՄԵՆՇՆ» փակ բաժնետիրական ընկերությանը շնորհվել է բորսայի անդամի և պետական պարտատոմսերի շուկայի մասնակցի կարգավիճակ, որով թույլատրվում է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ կորպորատիվ արժեթղթերի և արտարժույթի շուկայում կազմակերպվող առևտրին։ 27