FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 23

Արամ Կայֆաջյան «Պարտատոմսերում ներդրումները կարող են դառնալ ավանդների լուրջ այլընտրանք» Արմենբրոկի Գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի հարցազրույցը ներդրողների պաշտպանության կոնկրետ մեխանիզմների ներդրման, տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովման, ֆինանսական ենթակառուցվածքների պատրաստվածության և այլ հետաքրքիր թեմաների մասին։ 2018 թ. քաղաքական հեղափոխությունից հետո անմիջապես հայտարարվեց, որ նաև տնտեսական հեղափոխություն է իրականացվելու՝ մի շարք բաների թվում ներդրումային միջավայրն էլ բարելավելու նպատակով: «Ի՞նչ ունենք այսօր, ինչպիսի՞ն է ներդրումային միջավայրը Հայաստանում» «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը ասաց. «Վերջին ժամանակներում ներդրումային միջավայրի և առհասարակ արժեթղթերի շուկայի զարգացման մասին շատ է խոսվում, և ողջունելի է, որ ընդգծվում է դրա կարևորությունը, որովհետև, իսկապես, ներդրումային շուկայի զարգացումը, մասնավորապես կապիտալի շուկայի զարգացումը բերում է տնտեսական զարգացման և ունի մեծ կորելյացիա: Դրա մեծ օրինակներ կան աշխարհում»: 21