FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 21

IDBank-ի Էջմիածնի մասնաճյուղը՝ նոր հասցեում IDBank-ի Էջմիածնի մասնաճյուղը Խորենացի 16 հասցեում։ Այն հերթականն է Բանկի նորարար, ժամանակակից ոճով մասնաճյուղերից: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ սպասարկում ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը բանկ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, Բանկի Խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը, Խորհրդի և Վարչության անդամներ, գործարարներ և հաճախորդներ Ավելին IDBank-ը «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի մասնակիցների հետ աշխատանքային պայմանագրեր է կնքել IDBank-ն աշխատանքային պայմանագրեր է կնքել «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի առաջին փուլը բարեհաջող ավարտած մասնակիցների հետ: Այժմ մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը, որում խրախուսվում է նաև վերջին 5 տարիների ընթացքում ավարտած, բայց աշխատանքային փորձի պակասով դիմորդների թեկնածությունը։ Ընթացքի մեջ է նաև IDBank-ի անվան կրթաթոշակների ծրագիրը։ Շուտով կընտրվեն այն 5 երջանիկները, ովքեր կստանան 1 մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար և հետագայում նույնպես հնարավորություն կստանան դառնալ ԱՅԴԻ բանկի թիմի անդամ։ Ավելին IDBank-ը՝ Առևտրի միջազգային պալատի անդամ IDBank-ը` ՀՀ բանկային համակարգում առաջինը պաշտոնապես անդամակցեց Առևտրի միջազգային պալատին (ԱՄՊ) (International Chamber of Commerce - ICC)՝ դառնալով ICC Հայաստանի ազգային կոմիտեի (ICC National Committee Armenia – ICC NCA) անդամ։ Ավելին 19