FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 20

- Բանկային համակարգը դեռևս բավականին բարձր իրացվելի է։ Կապիտալի ներկայիս մակարդակը հնարավորություն է տալիս առաջիկա տարիներին ևս շարունակել տնտեսության ակտիվ վարկավորումը։ Սակայն, իրացվելիությունը միայն կապիտալով չէ պայմանավորված. վստահությունն ու կայունությունը, որոնց մասին արդեն խոսեցինք, կարևորագույն նախապայմաններ են. դրանք հնարավորություն են տալիս բանկերին սահուն կերպով կատարել իրենց բնականոն գործունեությունը՝ ֆինանսական միջնորդությունը։ - Վստահության և կայունության պահպանման համար բանկերը պարտավոր են կապիտալի և ակտիվների որոշակի նվազագույն հարաբերակցություն պահպանել: Հայտնի է, որ ԿԲ-ն գնալով խստացնում է կապիտալի նկատմամբ պահանջները. ինչպե՞ս կանդրադառնա «Բազել 3»-ի կիրառումը բանկերի վրա: - Նախ նշեմ, որ «Բազել 3»-ի մի մասն արդեն ներդրված է. խոսքը կապիտալի կառուցվածքին և կազմին վերաբերող բաղադրիչի մասին է։ Ներդրման փուլում է լրացուցիչ բուֆերների հատվածը։ Բուֆերները երեք տեսակի են լինում՝ հակացիկլիկ, պահպանման և համակարգային։ Դրանց ներդրումը երկարաժամկետ հատվածում բերելու է բանկային համակարգի էլ ավելի ուժեղացմանն ու կայունության ամրապնդմանը։ «Հեղափոխության ժամանակահատվածում և դրանից հետո բանկային համակարգը ոչ միայն չերերաց, այլև հիմնական ցուցանիշների գծով աճ գրանցեց» պահանջներին։ Նշեմ, որ շատ զարգացած և զարգացող երկրներում այս համակարգն արդեն ներդրված է, և Հայաստանն այս առումով բացառություն չէ։ - Ինչպես հայտնի է, հայկական բանկային ոլորտում թեժ մրցակցություն է: Ի՞նչ հատկանիշներով է IDBank-ը գրավելու հաճախորդներին: - Մրցակցությունն իսկապես թեժ է բանկային համակարգում և մենք, հավատացնում եմ, միայն ուրախ ենք այդ առիթով։ Մրցակցությունն է այն շարժիչ ուժը, որ ստիպում է նորանոր ծառայություններ ներդնել, նորարար մեթոդներ կիրառել ընդհանուրից առանձնանալու համար: Մենք պատրաստ ենք մեծ ներդրումներ կատարել տեխնոլոգիական և մարդկային կապիտալում, քանի որ հավասարապես կարևորում ենք երկու ռեսուրսն էլ։ Սակայն, ըստ էության, հաջողելու են շուկայի այն խաղացողները, որոնք լինելու են առավել նորարար և ստեղծագործ, և որոնք մատուցելու են հաճախորդներին հարմար և մատչելի ծառայություններ։ IDBank-ը որդեգրել է հենց այդպիսի քաղաքականություն, որն էլ հաջողության կարևորագույն նախապայմաններից է: Անկեղծ ասած, պետք է պարզապես սիրել հաճախորդին, ամեն ինչ անել նրա հարմարավետության, բավարարվածության համար: Անհրաժեշտ է ճկուն լինել ցանկացած փոփոխության նկատմամբ՝ կլինի դա հաճախորդի փոփոխված ցանկություն, թե շուկայի կողմից թելադրվող փոփոխված պայման: Իսկ մենք արդեն բազմիցս նշել ենք և առաջիկա տարիներին կապացուցենք, որ եկել է փոփոխությունների ժամանակը: Հաշվի առնելով, որ ԿԲ-ն աստիճանական է իրականացնելու «Բազել 3»-ի ամբողջական ներդրումը, բանկերը հնարավորություն կունենան սահուն կերպով հարմարվել նոր պայմաններին և համապատասխանել 18