FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 19

Մենք, բնականաբար, կանգ չենք առնելու և մեր իսկ գործունեությամբ նպաստելու ենք նորանոր հաճախորդների ներգրավմանն ու դառնալու ենք նրանց վստահելի գործընկերը։ IDBank-ն ունի բոլոր նախադրյալները՝ լինելու առաջին ընտրության բանկ՝ պրոֆեսիոնալ թիմ, ներդրումներ անելու հնարավորություն, բաժնետերերի վստահություն ու աջակցություն։ Պետք է նշել նաև, որ տեխնոլոգիական առաջընթացը նպաստում է ոչ միայն բանկ- հաճախորդ հարաբերությունների պարզեց- մանը, այլև հնարավորություն է տալիս կրճատել գործառնական ծախսերը, բարելավել ֆինանսական ցուցանիշները, դառնալ առավել մրցունակ և լինել հաճախորդների համար էլ ավելի վստահելի գործընկեր։ - Ելնելով ֆինանսական համակարգում Ձեր փորձից՝ ինչպե՞ս կգնահատեիք հայկական բանկային համակարգը: - Երկու բառով՝ կայուն և վստահելի։ Այստեղ մեծ է թե՛ ԿԲ-ի, թե՛ շուկայի հիմնական խաղացողների՝ բանկերի դերը։ Վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի բանկային համակարգն այնքան կայացած է ու հաստատ, որ կարողացավ դիմակայել մի շարք տնտեսական ցնցումների, իսկ վերջերս ապացուցեց իր կենսունա- կությունն ու կայունությունը նաև քաղաքական անկանխատեսելի զարգացումների պարագա- յում։ Հեղափոխության ժամանակահատ- վածում և դրանից հետո բանկային համա- կարգը ոչ միայն չերերաց, այլև հիմնական ցուցանիշների գծով աճ գրանցեց։ Այստեղ ամենակարևոր ցուցանիշը հասարակության վստահությունն է բանկային համա-կարգի նկատմամբ, որը գնալով աճում է։ Վերադառնալով IDBank-ի նպատակներին՝ նշեմ, որ հենց այդ ցուցանիշի բարելավմանն ենք ձգտելու՝ մեր աշխատանքով ապացու- ցելով, որ հաճախորդի վստահությունը մեզ համար կարևորագույն արժեք է։ - ԿԲ-ի կողմից նվազագույն կապիտալի սահմանաչափի բարձրացումից հետո նկատվում էր բանկերի գերլիկվիդայ- նություն, ինչը բերեց վարկային պորտֆելների կտրուկ աճի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նման տեմպերով վարկային պորտֆելների աճը շուտով կհանգեցնի լիկվիդայնության նվազման: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: 17