FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 18

Մհեր Աբրահամյան «IDBank-ն ունի առաջին ընտրության բանկ լինելու բոլոր նախադրյալները» Banks.am-ի հարցազրույցը IDBank-ի Վարչության նորանշանակ նախագահ Մհեր Աբրահամյանի հետ - Պրն Աբրահամյան, ընդամենն օրեր առաջ նշանակվել եք IDBank-ի Վարչության նախագահ: Ինչո՞ւ ընդունեցիք առաջարկը: - Առաջարկն ընդունելու մի շարք պատճառներ կարելի է նշել, բայց կառանձնացնեմ կարևոր երկուսը։ Նախ, բանկի ռազմավարությունը, որն ընտրել են բաժնետերերը և որով ուղենշվել են բանկի զարգացման հիմնական ուղղությունները, լիովին համապատասխանում է ժամանակակից բանկի զարգացման իմ պատկերացումներին։ Վստահ եմ, որ ընտրված ուղղությունն ու հիմնական նպատակների իրագործումը IDBank-ը կարճ ժամանակում կդարձնեն շուկայի ամենամրցունակ բանկերից մեկը։ Երկրորդ հիմնական պատճառն այն է, որ աշխատանքային հիմնական փորձս պետական համակարգում է եղել և ինձ հետաքրքրիր էր ուժերս փորձել նաև մասնավոր հատվածում, հատկապես, որ ոլորտը նույնն է՝ բանկային համակարգը։ Երկար տարիներ աշխատելով ԿԲ-ում և լավատեղյակ լինելով ոլորտի խնդիրներին՝ վստահ եմ՝ կկարողանամ իմ լուման ներդնել IDBank-ի զարգացման ու առաջխաղացման գործում։ «Ռեբրենդինգը նոր շունչ է հաղորդել բանկի իմիջին և հեղինակությանը, ինչի արդյունքում IDBank-ն այսօր ընկալվում է որպես նորարար, ժամանակակից բանկ» - Ինչպե՞ս եք Դուք՝ որպես բանկային համակարգը վերահսկող մարմնի՝ արդեն նախկին աշխատակից, գնահատում IDBank- ի գործունեությունը: - Վերջին երկու տարվա ընթացքում բանկը դինամիկ զարգացել է. առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ցուցանիշներով, էականորեն բարելավվել են ֆինանսական ցուցանիշները։ Ինչպես հայտնի է, բանկը հայկական ֆինանսական համակարգում 27- ամյա գործունեության փորձ ունի և լավագույնս կիրառում է այն՝ հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Իհարկե, ռեբրենդինգը նոր շունչ է հաղորդել բանկի իմիջին և հեղինակությանը, ինչի արդյունքում IDBank-ն այսօր ընկալվում է որպես նորարար, ժամանակակից բանկ։ 16