FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 15

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի- ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի և հսկողության գծով տնօրեն Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Շնորհավորելով` փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը նման վստահելի և հեղինակավոր գործընկերոջ հետ։ Ավելին Վարչապետն «Ամունդի» ընկերության փոխտնօրենի հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը, ովքեր Հայաստան են Ժամանել «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության 5 ամյակի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են կապիտալի շուկայի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, նաև ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Ավելին 13