FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 12

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ Fitch-ը վերահաստատել է շնորհած «B+» վարկանիշը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին Զեկույցում նշված է, որ բանկը նման գնահատա- կանի արժանացել է շնորհիվ ներքին ֆինանսա- կան կենսունակության: Վերահաստատված վար- կանիշը սահմանելիս հաշվի են առնվել բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունն ու իրացվելիության բարձր մակարդակը: Ավելին Միջազգային մրցանակ SAP QUALITY AWARDS 2019-ում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը SAP QUALITY AWARDS 2019 միջազգային մրցանակաբաշ- խության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել «ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ» անվանակարգում: Ավելին Գործարկվել է 60-րդ մասնաճյուղը Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում գործարկել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի 60- րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղը: «Բանկն անընդհատ զարգացնում եւ արդիականացնում է թվային գործիքների կիրառումը, սակայն մեզ համար նաեւ կարեւոր է բանկի մասնաճյուղային ցանցի զարգացումն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ դասական բանկային ծառայություններ: Քաղաքի այս հատվածում նույնպես մենք մեծ թվով հաճախորդներ ունենք եւ «Էրեբունի» մասնաճյուղի միջոցով ավելի մոտ կգտնվենք մեր գործընկերներին»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Ավելին 10