FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 13

Պարտատոմսերի տեղաբաշխում Հրապարակային առաջարկի միջոցով բանկը մարտի 1-ից տեղաբաշխել է 1.3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9․5% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 24 ամիս շրջանառության ժամկետով։ Ավելին ՓՄՁ-ների զարգացմանը ուղղվել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր: Կողմերի միջև այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է: Ավելին Վերագործարկվել է «Կոմիտաս» մասնաճյուղը Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ և տեխնիկապես հագեցված տարածք՝ Կոմիտասի պողոտայի 58 հասցեում։ Բանկային ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի արագ և հեշտ դարձնելու նպատակով մասնաճյուղը համալրվել է տեխնիկական լայն հնարավորություններով: Ավելին Շուկա ստեղծողի կարգավիճակ Հունիսի 3-ին Հայաստանի ֆոնդային բորսան «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին շնորհել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի (հապավումը՝ AMRBB2I) շուկա ստեղծողի կարգավիճակ։ 11