Տ
արիներ առաջ Երևանն ընդունված էր անվանել «Երկրորդ Փարիզ»՝ ակնարկելով
բացօթյա սրճարանների առատությունը և երևանցիների՝ ջերմ ամառային երեկո-
ները ընկերական զրույցների և շփման մե ջ անցկացնելու սովորությունը։ Եվ իսկա-
պես, սրճարանային մշակույթը ավելի զարգացավ, դարձավ առավել բազմազան
ու հաճելի։ Հետո հայտնվեցին զանազան ոճ ու խոհանոց ունեցող ռեստորանները,
գինետները և գարեջրատները։ Դժվար է ասել, թե հիմա հատկապես որ քաղաքի հետ կարելի
է համե մատել Երևանը, բայց առաջընթացն ակնառու է։
Երևանի բազմաթիվ նստավայրերում՝ Սարյանում, Կասկադում կամ Փարպեցիում, երևանցի-
ները հանգստանում են երկար ու ջանջալ աշխատանքային օրվանից հետո, փորձում են հայ-
կական, իտալական կամ որևէ այլ խոհանոցի մի լավ ուտեստ, խմում ընտիր գինի՝ հայկական
կամ ոչ այնքան, գուցե սրճում մի կտոր նորաթուխ կրուասանով։ Դրան զուգահեռ մարդիկ
շփվում են, ցրվում առօրյայից, եթե ուրբաթ երեկո է, հավանաբար ռեստորաններից մե կում
սկսվում են նրանց երկար գիշերային արկածները։
Ռեստորաններում մե նք ունենում ենք շրջադարձային հանդիպումն եր, կայացնում ենք լուրջ
որոշումն եր, ասում ամե նակարևոր խոսքերը կամ երկար տվայտումն երից հետո, այդուհան-
դերձ, լռում ենք։
Միայն թե… Վիճակը մի փոքր փոխվում է, երբ եղանակը ցրտում է։ Մի կողմի ց չքվում են գրեթե
բոլոր նստավայրերի բացօթյա սեղան-աթոռները, մյուս կողմի ց մե նք, եկեք խոստովանենք,
հանձնվում ենք ձմռան ցրտին և ալարում մի փոքր ավելի ժամանակ անցկացնել հանրային
վայրերում։ Ինչպես ասում են՝ բայց պետք չի։ չթողնենք, որպեսզի ցուրտը խանգարի մե զ վա-
յելել կյանքը։ Թե չէ որտե՞ղ եք կարդալու ԵՐԵՎԱՆի այս՝ բացառիկ բաղադրատոմսով պատ-
րաստված ուտելու համարը։
Գլխավոր խմբագիր
Արտավազդ Եղիազարյան