ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Մաքրություն
20 տարվա անբիծ համբավ
Չոր մաքրման և լվացքի ծառայություններ մատուցող « Սելենա սերվիս » ընկերությունը հիմնադրվել է այն ժամանակ, երբ Հայաստանում նույնիսկ տանը լվացք անելը դժվար գործ էր ՝ էլեկտրաէներգիան ու տաք ջուրը շքեղություն էին: 20 տարի անց ընկերությունը ոչ միայն մնում է շուկայի առաջատարներից մեկը, այլև բացառիկ դերակատարում ունի երևանյան ռեստորանների անբիծ առօրյայում:
Չոր մաքրման և լվացքի ծառայություններ մատուցող հայ-գերմանական « Սելենա Սերվիս » ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին, երբ Հայաստանում նույնիսկ տանը լվացք անելը դժվար գործ էր. Էլեկտրաէներգիան ու տաք ջուրը շքեղություն էին: Քսան տարի անց ընկերությունը ոչ միայն մնում է շուկայի առաջատարներից մեկը, այլև բացառիկ դերակատարում ունի երևանայան հյուրանոցների և ռեստորանների անբիծ առօրյայում: Այսօր ընկերությունն աշխատում է մեկ տասնյակից ավելի առաջատար ռեստորանների և հյուրանոցների հետ, և այս աշխատանքը միայն մաքրումով չի սահմանափակվում.
« Սելենան » իր հաճախորդներին ապահովում է ռեստորանային և հյուրանոցային սպիտակեղենով և արտահագուստով ՝ ազատելով նրանց խոշոր ներդրումներից և աշխատանքի կազմակերպման առօրյա հոգսերից: Եվրոպական բարձրորակ պրոֆեսիոնալ միջոցների օգտագործումը երկարացնում է սպիտակեղեղենի և հագուստների կյանքը: Մշտապես լինելով առաջատարն իր ոլորտի նորագույն տեխնոլոգիաների ներդրման ասպարեզում ՝ « Սելենա Սերվիսն » իրականություն է դարձրել իր վաղեմի երազանքը ՝ ապահովել էկոլոգիապես մաքուր ծառայություն ՝ նաև հոգ տանելով շրջակա միջավայրի մասին, ինչի արդյունքում արժանացել է եվրոպական « Ecolabel » և « Der Blaue Engel » հավաստագրերին: « Մեր հաջողություններից մեկն էլ,— նշեց « Սելենայի » տնօրեն Անուշ Ղազարյանը,— այն է, որ քսան տարվա ընթացքում մեր աշխատատեղերի քանակը երեքից հասել է շուրջ հարյուրի »: Նա համոզված է, որ միայն առկա պահանջարկը բավարարելը բիզնես վարելու լավագույն սկզբունքը չէ, և, առանց հավակնոտ ու նորարարական աշխատանքների շուկան չի կարող զարգանալ: Միգուցե հենց դրա շնորհիվ է, որ 1990-կանների մութ ու ցուրտ Հայաստանում բացված փոքրիկ լվացքատունը դարձավ երկրում շուկա ձևավորող հաջողակ ընկերություն:
26 27
Դեկտեմբեր 2017
Կարինե Ղազարյան Արթուր Lumen Գևորգյան