ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Ֆոտոպատմություն
Ներքին խոհանոց
Արամի 80 հասցեում բացվել է Eat&Fit
առողջ սննդի սրճարանը։ Դրա հիմնադիր
Անժելա Իլինիխը դեռ տարիներ առաջ
ամուսնու՝ լուսանկարիչ Արթուր Գևորգյանի
հետ մտածում էր սուրճի մասնագիտաց-
ված սրահի գործի մասին։ Բայց հետո, երբ
Անժելան պարապելով և առողջ սննդից
օգտվելով նիհարեց 26 կգ և սկսվեց գաղտ-
նիքները բացահայտելու հորդորների տա-
րափը, որոշեց բացել ռեստորան, որտեղ
մարդիկ նախ առողջ կսնվեն, իսկ բոլոր հե-
տաքրքրող հարցերով կդիմեն հենց նրան։
↑ Անժելան ու Արթուրը երկար ժամանակ էին հարմար վայր
փնտրում, ուզում էին, որ այն ոչ միայն պարզապես տարածք լինի,
այլ հատուկ էներգիա ունենա իր մեջ։ Արամի 80-ի 120-ամյա շենքի
պատմությունը նրանց մեծ ուժ է տալիս։
↓ Eat&Fit-ի խոհանոցում տիրում է «թույն մթնոլորտ». անձնակազմը՝
դետոքս խոհանոցում մեծ փորձ ունեցող, Կանադայից ժամանած
շեֆ-խոհարար Մարիայի ղեկավարությամբ, պատրաստում և
տժժում է լավ երաժշտության տակ
24
25
Դեկտեմբեր 2017