DigITec Expo DigiTec Expo 2018 | Page 3

տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար և հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում: Այսօր մենք ասոցացվում ենք այնպիսի եզրույթների և ծառայությունների հետ, ինչպիսիք են NaaS-ը (ցանցը որպես ծառայություն) և SaaS-ը (ծրագրային ապահովումը որպես ծառայություն)։

Տարիներ շարունակ Հայաստանի 9 մարզերում ներդրումներ իրականացնելով ու ԱՏՁՄ-ի հետ հիմնելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները՝ ուշիուշով հետևում ենք ոլորտի ապագա մասնագետների կրթությանը։ Դպրոցից մինչև Պոլիտեխնիկական համալսարան մենք մշտապես օժանդակում ենք այդ լաբորատորիաներում ինժեներական մտքի զարգացմանը, ինչպես նաև մեր փորձն ենք փոխանցում նորարարական գաղափարներ ներկայացնող ապագա ստարտափ ընկերություններ ստեղծողներին։ Աշխատելով և կրթվելով փոխադարձ համագործակցության միջավայրում՝ պատանի նորարարները պետք է դառնան ապագա խոշոր բիզնեսների հաջորդ սերունդը:

Այսպիսով, ԴիջիԹեքի բոլոր մասնակիցներին ցանկանում եմ լավագույնս ներկայացնել իրենց պրոդուկտները, մտքերը և նորարարական գաղափարները։

Յուքոմ

Համահիմնադիր և գլխավոր տնօրեն ՝ Հայկ Եսայան

Հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ,

Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ ԴիջիԹեքը 14-րդ անգամ է հնարավորություն ընձեռում ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու նորարարական լուծումներով ու գաղափարներով։ ԴիջիԹեքի պլատինե հովանավոր Ucom ընկերության անունից այս տարի ևս ողջունում եմ բոլորիդ և վստահություն հայտնում, որ Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT) ընդառաջ լրջագույն հաշվետվություն կներկայացնենք մեր ոլորտի գործունեության վերաբերյալ:

Այս տարվա ընթացքում Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաև ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ