Ես ուրախ եմ, որ Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի կենտրոնում կարող է լինել ոչ միայն այդ երկու ամենակարևոր իրադարձությունների անցկացման ժամանակ, այլև դրանից հետո։ Ucom ընկերությունը շատ լուրջ ներդրում է ունեցել և՛ ԴիջիԹեքի, և՛ WCIT-ի Հայաստանում անցկացման և կայացման գործում։ Մենք միշտ ձգտել ենք իրականացնել անհնարինը, գնալ երազանքի հետևից, և այսօր վստահորեն կարող եմ պնդել, որ «երկու երնեկ մի տեղ» լինում է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։
DigiTec2019-ին Ucom-ի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մեր ընկերության լավագույն թվային պրոդուկտներին, որոնցից շատերն արդեն լայն տարածում են ստացել օգտատերերի շրջանում և մշտապես թարմացվում են հետադարձ կապի միջոցով ձեռքբերված նկատառումներից ելնելով։ Ucom-ի տաղավարում այցելուները մանրամասն կծանոթանան uDoctor հեռաբժշկության հավելվածի, uKid խելացի ժամացույցի, uFleet ավտոպարկի կառավարման լուծման, uMediaroom հեռուստատեսության հնարավորություններին։ uPay վիրտուալ դրամապանակի օգտատերերը գոհ կմնան հավելվածի բազմաթիվ առավելություններից, որոնք նույնպես մշտապես թարմացվում են։ Ներկայացված կլինեն նաև Ucom հավելվածի ընդլայնված հնարավորությունները, Calix Gigacenter սարքավորման պրեմիում WiFi առավելությունները, ինչպես նաև առաջին անգամ հանրությանը կներկայացվի 4K բարձրագույն որակի տեսաշար ցուցադրող հեռուստատեսային պորտալը։ Մեր ցանցն արդեն պատրաստ է նման որակի հեռուստատեսային բովանդակություն վերահեռարձակելուն։
ԴիջիԹեք 2019-ի բոլոր մասնակիցներին ցանկանում եմ լավագույնս
ներկայացնել իրենց պրոդուկտները, մտքերը և նորարարական
գաղափարները։
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն ՝ Հայկ Եսայան
Հարգելի՛ հյուրեր ու մասնակիցներ,
Այս տարի տեխնոլոգիական հայության համար տոնը՝ հոբելյանական ԴիջիԹեք 2019-ը 15-րդ անգամ է հնարավորություն ընձեռում ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու նորարարական լուծումներով ու գաղափարներով։ Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է։ Այս տարի հոկտեմբերի 6-9-ը երկու իրադարձությունները զուգահեռաբար են անցկացվում՝ միավորելով 70-ից ավելի երկրից ժամանած 2000-ից ավելի մասնակիցների՝ տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, գործադիր տնօրենների, ներդրողների, հանրաճանաչ բանախոսների, քաղաքականություն սահմանողների, պետական պաշտոնյաների, գիտնականների, տեխնոլոգների, ստարտափերների։
տեխնոլոգիաների, բազմաթիվ