ԵԳԻՊՏՈՍԻ ՝ 2011-2012ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. …
կուսակցությունն էր, որը, հավաքելով ընտրաձայների 27,8 %-ը, ստորին պալատում ապահովեց 120 տեղ 31: Այդպիսով, ստորին պալատի ընտրություններում իսլամական բոլոր ուժերը գրանցեցին բացահայտ հաղթանակ ՝ ամբողջացնելով և հաստատելով իրենց ազդեցիկ հասարակական և քաղաքական դերակատարությունը 32:
Ինչ վերաբերում է ընտրապայքարում ներգրավված ազատական-ժողովրդավարական և աշխարհիկ կողմնորոշմամբ ուժերին, ապա վերջիններս զբաղեցրին չափազանց թույլ դիրքեր. մասնավորապես ազգային-ազատական « Նոր վաֆդ » կուսակցությունը զբաղեցրեց երրորդ տեղը ՝ ստորին պալատում հավաքելով ընտրաձայների ընդամենը 9,2 %-ը 33:
Ըստ էության, քաղաքական առումով խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարևոր գործոն դարձան քաղաքական որակապես նոր իրադրության ձևավորման համար: Սա հանրապետական Եգիպտոսի քաղաքական պատմության մեջ դեռ նախադեպը չունեցող մի իրավիճակ էր, երբ իսլամականները թափանցիկ ընտրությունների միջոցով կարողացան ստանձնել պետության կառավարման լծակները: Հետխորհըրդարանական զարգացումները Եգիպտոսում բյուրեղացրին նաև « մեկանգամյա ժողովրդավարության » գործոնը: Իսլամականները, իշխանական լծակներ ձեռք բերելով, հավասար ընտրական իրավունքների միջոցով նախաձեռնեցին այդ նույն հավասար ընտրական իրավունքների խեղաթյուրման գործընթացը: Իշխանության գալով` իսլամականները նպատակադրված էին հետագա ընտրություններում չեղարկելու մնացած բոլոր քաղաքական ուժերի հաղթանակի փորձերը: Տվյալ հանգամանքը Եգիպտոսում առավել ցայտուն դրսևորվեց նախա-
31
Հետաքրքրական է, որ դեռ 2005 թ. « Մուսուլման եղբայրների » ներկայացուցիչներն Ազգային ժողովի ընտրություններում, հանդես գալով որպես անկախ թեկնածուներ, կարողացան հավաքել ընտրողների ձայների 20 %-ը ՝ ձևավորելով եգիպտական Ազգային ժողովի ամենախոշոր խմբակցություններից մեկը:
32
Տե ՛ ս Carnegie endowment for international peace, 22.01.2015, http:// carnegieendowment. org / 2015 / 01 / 22 / 2012-egyptian-parliamentary-electionspub-58800
33
Տե ՛ ս Muslim Brotherhood tops Egyptian poll result, Al Jazira, 22.01.2012, http:// www. aljazeera. com / news / middleeast / 2012 / 01 / 2012121125958580264. html
28