Քաղաքագիտական ակումբ
Ակումբի անդամներից Լուսինե Հակոբյանը իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում գրել է օխլոկրատիայի վերաբերյալ հոդված, որը հասանելի է կազմակերպության կայքէջում՝ http://civilngo.com/ochlocracy-degeneration-of-democracy/
Վերոնշյալ թեմաների շուրջ ակումբի անդամները տեղեկություններ են ձեռք բերել Խուան Ջ. Լինցի և Ալֆրեդ Ստեփանի «Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները» գիրքից։ Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են նաև ժողովրդավարության սկզբունքները, տեսակները, մոդելներն ու ոլորտները։
7
Օգոստոս 2018
Քաղաքագիտական ակումբի նոր անդամներն ուսումնասիրել են պետականաշինությունը, պետության կառավարման և կառուցվածքի ձևերը, անդրադարձ կատարել քաղաքական վարչակարգերին՝ ժողովրդավարությանը, ամբողջատիրությանն ու ավտորիտարիզմին։