Օգոստոս 2018
Օգոստոսին Արտաքին քաղաքկանության ակումբն ընդունեց նոր անդամներին:
Արտաքին քաղաքականության Ակումբ
Այսուհետ ակումբը կենտրոնանալու է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համակողմանի վերլուծության վրա, ինչպես նաև անդրադառնալու է այն միջազգային վերպետական կազմակերպություններին, որոնց գործունեությունը մեծապես կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ:
Ակումբում ներդրվել է նոր ձևաչափ: Պայմանավորված ընդհանուր վերլուծությունների ժամանակ այլալեզու աղբյուրների ուսումնասիրությամբ և համաշխարհային լրատվականների աշխատանքներին մշտապես հետևելով՝ նպատակահարմար գտանք ընդհանուր ակումբային քննարկումները երբեմն անցկացնել նաև անգլերենով:
Ակումբին անդամակցել ցանկացողներին ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն իսկ սկսվել է նոր ընդունելություն, իսկ հայտը կարող եք գտնել՝ այցելելով կազմակերպության Ֆեյսբուքյան էջ:
5
Միաժամանակ ակումբը պարբերաբար ուսումնասիրելու է միջազգային հարաբերություններում հենքային և նշանակալից իրադարձությունները՝ մեծապես կարևորելով դրանց տեղը և նշանակությունը արդի միջազգային հարաբերությունների կառուցվածքում: