Գործնական և տեսական պարապմունքները շարունակվում են...
Քաղաքացիական կրթության դպրոցում մեկնարկեցին գործնական պարապմունքները: Հակամարտությունների կարգավորում առարկայի շրջանակներում մասնակիցները ուսումնասիրեցին Արաբաիսրայելական և Հարավսլավական հակամարտությունները Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետ Դավիթ Շահնազարյանի հետ՝ համեմատական գծեր անցկացնելով նաև Ղարաբաղյան հակամարտության հետ:
Իհարկե Քաղաքացիական կրթության դպրոցի նպատակը նախ և առաջ գիտակից քաղաքացիներ ձևավորելն է, բայց այն հնարավորություն է տալիս նաև զարգացնելու մի շարք հմտություններ, այնպիսի առարկաների շնորհիվ ինչպիսիք են Մարմնի լեզուն, Բանակցությունների արվեստը և այլն, որոնք օգտակար կլինեն ինչպես մասնագիտական այնպես էլ ոչ մասնագիտական ոլորտներում։
Ներքաղաքական և միջազգային զարգացումներին զուգընթաց դպրոցը պարբերաբար կազմակերպում է նաև բաց դասախոսություններ: Երիտասարդության շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրեցին «Մերձավոր Արևելքը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում» և «Եվրոպական անվտանգությունը և դրա ազդեցությունը տարածաշրջանում» թեմաներով դասախոսությունները:
2
Քաղաքացիական կրթության դպրոց