Booklet Manana Educational Center

Երբեւիցե ցանկացե ՞ լ եք ձեռք բերել ֆինանսական անկախություն, ունենալ հետաքրքիր աշխ ատանք կամ պարզապես զարգացնել Ձեր հմտությունները ։ Կարծես ժամանակի հրամայականն է դարձել որեւէ կիրառական մասնագիտության տիրապետելը:
Բազմաթիվ կենտրոններ եւ անհատներ պատրաստ են սովորեցնելու Ձեր նախընտրած մասնագիտությունը:
Ինչով ուղղորդվել ՝ ճիշտ ընտրություն կատարելու եւ հիմնավոր գիտելիքներ ստանալու համար
Տարիների փորձ: «Մանանա» ուսումն ական կենտրոնը 15 տարուց ավելի գործում է կիրառական մասնագիտացման ոլորտում, ունի բազմաթիվ շրջանա վարտ ներ, ո րոնք ի րենց ու րույն տեղն են գտել աշխատաշուկայում ։ Նրանցից շատերը հիմն ել են սեփական բիզնեսը ՝ բացելով գեղեցկության, ծաղկի սրահներ, դիզայնի եւ դիմահարդարման ստուդիաներ Հայաստանում եւ արտերկրում ։
Ուսուցանելու համապատասխան պայմաններ: «Մանանա» ուսումն ական կենտրոնում յուրաքանչյուր մասնագիտությունն ունի իր առանձին աշխատասենյակը ՝ հագեցած ուսցմանն անհրաժեշտ պարագաներով:
Ուսումն ական ծրագրի առկայությունը: Կենտրոնում դասավանդումը կատարվում է տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով:
«Մանանա» ուսումն ական կենտրոնի տրամադրած ավարտական վկայականը մեծ հեղինակություն է վայելում Հայաստանի գործատուների շրջանում ՝ համարվելով մասնագիտական բարձր որակի երաշխիք ։
Մենք առաջարկում ենք հետեւյալ մասնագիտությունները.
Վարսահարդարում: Դուք կստանաք վարսահարդարման մասին համալիր գիտելիքներ, կիմանաք վարսահարդարման սկզբունքները եւ ձեռք կբերեք ոճաբան – վարսահարդարի մասնագիտություն:
Դիմահարդարում: Ձեզ կուսուցանեն ճիշտ շպարվելու նրբությունները, դեկորատիվ կոսմետիկայի միջոցով դեմքի մոդելավորման հիմունքները( կոնտուրինգ), դիմահարդարման տարբեր ձեւեր:
Մատնահարդարում: Կտիրապետեք մատնահարդարման ժամանակակից ուղղություններին, եղունգների մշակման ձեւերին, ձեռքերի խնամքի եւ մերսման տեսակներին, կբացահայտեք nail art-ի գաղտնիքները ։
Էսթետ-կոսմետոլոգիա: Դուք կիմանաք ամեն ինչ մաշկի խնամքի, պիլինգի տեսակների, դեմքի մերսման, ապարատային կոսմետոլոգիայի, մազահեռացման ավանդական եւ արդի եղանակների մասին:
Բուժական գործ: Ձեռք կբե րեք բու ժակի եւ բուժքրոջ մասնագիտություն ՝ ունենալով համալիր գիտելիքներ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Զգեստի մոդելավորում: Ձեռք կբերեք գիտելիքներ կարի ձեւերի, զգեստների կառուցվածքի, հագուստ կարելու գործընթացի բոլոր փուլերի մասին: Որպես առանձին ուղղություն ՝ կարող եք ուսանել սենյակի ներքին ձեւավորման համար նախատեսված մանածագործական պարագաների կար ու ձեւը( վարագույներ, սփռոցներ, անձեռոցիկներ):
Ֆլորիստիկա:
Կտիրապետեք
ծաղկեփնջերի,
պսակների, հարսանյաց եւ մկրտության պարագաների
պատրաստման արվեստին, ինչպես
նաեւ նվերների փաթեթավորման, քաղցր
կոմպոզիցիաների
պատրաստման
հմտություններին
:
Քեթրինգ: Կի մա նաք ա մեն ի նչ փակ եւ բաց տարածքներում հյուրասիրությունը ճիշտ կազմակերպելու մասին ՝ ուսանելով ֆուրշետ, սպասքադրում, սննդի հիգիենա, քեթրինգի տեսակներ եւ այլ ուղղություններ:
Սվիթ-դիզայն եւ հրուշակագործություն: Ձեզ հա սանելի կլինի քաղցրավենիքային արձանիկների պատրաստման եւ տորթերի ձեւավորման արվես տը, կծնոթանաք տարատեսակ խմոր ների եւ կրեմների պատրաստման տեխնոլոգիաներին: