Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 32

Արամ Հակոբյան ___ ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ ______________________________________________________ Էքսպրոմտ. այդպիսին եմ ես Սիրել եմ, բայց չեմ սիրվել երբեք, Ապրել եմ ուզել, բայց չեմ կարողացել: Փորձել եմ լինել բարի, հանդուրժող, Բայց բոլորի աչքի փուշն եմ ես դարձել: Բոլորին փորձել եմ օգտակար լինել, Սակայն պատասխան օգտակարություն ես չեմ ստացել: Լավությունս վատությունով է փոխհատուցվել, Հարգանքս արհամարանքի է արժանացել, Իսկ բարի խոսքս միշտ է անտեսվել: Սակայն չկարծե՛ք, ես չեմ չարացել, Սիրել եմ ու դեռ երկար կսիրեմ, Միշտ բարին եմ ցանկացել, այդպես էլ կշարունակեմ… Ու թող բոլորը կարծեն, թե խենթ եմ, Այդպես ծնվել եմ, այդպես կմեռնեմ: Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 32