Armenians Of The World Armenian Cinematographers Of The World | 页面 8

Նախաբան 8 Preface Սիրով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Աշխարհի հայ կինոգործիչները» գիրքը: Այն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ և ֆինանսավորմամբ ստեղծված հրատարակություն- ների արդեն իններորդ հատորն է: Աշխարհի հայկական հուշարձանները ներկայացնելուց հետո մեր ընթերցողի դատին հանձնեցինք արտերկրում մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտների ու նկարիչների մասին գրքերը: Այժմ հերթն արդեն կինոգործիչներինն է: Այս հատորում ներառել ենք պատմություններ Հայաստանից դուրս ապրած և ապրող անվանի հայ կինոգործիչների մասին, որոնք իրենց նվիրվածությամբ ու աշխատանքով հռչակ են բերել նաև մեր երկրին: Իհարկե անվա- նի հայ կինոգործիչների և առհասարակ կինոար- տադրությունում ներգրավված մեր հայրենակիցների թիվը բավականին մեծ է, և անհնար է մեկ գրքում ամբողջական կերպով անդրադառնալ նրանց բոլո- րին: Այստեղ մենք ընդգրկել ենք միայն ինն անուն, մյուսներին կանդրադառնանք «Աշխարհի հայ կինո- գործիչները» գրքի երկրորդ հատորում, որը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրի հիշատակին: Իսկ այս գիրքը նվիրվում է Վիլ յամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին: Գուցե որոշ ընթերցողների մոտ հարց առաջանա, թե ինչու ենք Սարոյանին ընդգրկել այս գրքում, ասենք, որ նրա վեպի հիման վրա նկարահանված «Մարդկային կատակերգություն» կինոնկարը 1944 թ. արժանացել է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային Օսկար մրցանակի՝ «լավագույն գրական սկզբ- նաղբյուր» անվանակարգում: Այստեղ մենք չենք ընդգրկել հայկական կինոյի այնպիսի հսկաների, ինչպիսիք են Համո Բեկնա- զարյանը, Արտավազդ Փելեշյանը, Ֆրունզե Դովլաթ- յանը, Ալբերտ Յավուրյանը, Մհեր Մկրտչ յանը և ուրիշներ, քանի որ այս հրատարակությունում ան- դրադարձել ենք միայն արտերկրի մեր անվանի հայրենակիցներին, թեև վերը նշված անուններից յուրաքանչ յուրն արժանի է մի առանձին գրքի: Այս ժողովածուում ներկայացված կինոգործիչներին ընտրել ենք՝ հիմնվելով միջազգային հեղինակավոր կինոփառատոներում ստացած մրցանակների վրա: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և անձամբ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությամբ մեր երկրում տարիներ շարունակ կյանքի են կոչվում ոչ միայն սոցիալական, այլև մեծ թվով մշակութային ծրագրեր, որոնք իրենց հաստատուն տեղն են գրավել Հայաստանի մշակութային կյանքում: Հուսով ենք՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ մեր այս համագործակցությունը շարունակական կլինի: Համոզված ենք, որ ընկերությունը կշարունակի իր հայրենանվեր գործը՝ ի շահ մեր երկրի: We are delighted to present the ninth book enti- tled “The Armenian Cinematographers of the World” which has been brought to life in collaboration and sponsorship of VivaCell-MTS. “The Armenian monu- ments of the World” was the first book in this series followed by the renowned Armenian musicians and painters. Here comes the turn to present the Arme- nian cinematographers of the world. In this volume, we have included the well-known Ar- menian filmmakers, both living and deceased, whose dedication and industry has brought fame and rec- ognition to our country as well. Undoubtedly, the list of famous Armenian filmmakers and representatives of Cinema Arts could hardly be encompassed in one book. While the first volume embraces only nine names, and commemorates the 110th anniversary of Wil- liam Saroyan, many more will be presented to your attention in the second volume of this series, which will be dedicated to the memory of Charles Aznavour. Many readers may wonder why William Saroyan was included in this book: it should be noted that Saroy- an wrote the novel “The Human Comedy” and the film based on this story was released in 1944 having earned an Oscar for the Original Motion Picture Story at the Annual Academy of Film Arts. Prominant figures, such as Hamo Beknazaryan, Ar- tavazd Peleshyan, Frunze Dovlatyan, Albert Yavuryan, Mher Mkrtchyan and many others, whose lives and activities deserve a separate book, are not includ- ed here, as we only addressed who lived and worked abroad. We selected the filmmakers who had won international awards at the prestigious international film festivals. On behalf of VivaCell-MTS and its General Manager Ralph Yirikian, personally, more than a dozen of social programs have been initiated and brought to life. As for numerous cultural projects, they have firmly oc- cupied their place in cultural life of Armenia. We look forward to continuing this collaboration with VivaCell-MTS. We are convinced that VivaCell-MTS will stay committed to the national cause for the sake of our country. «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա» Panarmenian Geographic Association Երևան, 2018 թ. Yerevan, 2018 9