Armenians Of The World Armenian Cinematographers Of The World | Page 74
05
ԵԺԻ ԿԱՎԱԼԵՐՈՎԻՉ
JERZY KAWALEROWICZ
ԼԵՀԱՍՏԱՆ
POLAND
ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ
ARMENIAN CINEMATOGRAPHERS OF THE WORLD
է նկարահանել նաև «Նախագահի մահը» (1977թ.)
պատմական դրաման, որը հետագայում համարվեց
լեհական կինոյի դասական նմուշներից: Կինոնկարում
նա պատկերել է նախագահ Գ. Նարուտովիչի սպանութ-
յունը: Բեռլինի 28-րդ կինոփառատոնում կինոնկարը
արժանացել է Արծաթե արջ մրցանակի: Նրա վերջին՝
«Ուր ես գնում» (2011թ.) կինոնկարը, տարվա ամենամեծ
բյուջեով նկարահանված լեհական կինոնկարն էր:
Գեղարվեստական նվաճումների համար ռեժիսորն
արժանացել է Փարիզի III-Նոր Սորբոնի համալսարանի
(1998թ.) և Լոձի պետական կինոդպրոցի (2000թ.)
պատվավոր դոկտորի կոչման։ Ավելի քան հիսուն
տարի նա լեհական կինոյի մեծագույն գործիչներից
էր: Լեհաստանի Լոձ քաղաքի փառքի ճեմուղում տե-
ղադրվել է Կավալերովիչի աստղը: Ռեժիսորի առաջին
այցը Հայաստան եղել է 1967թ.: Կնոջ՝ դերասանուհի
Վիննիցկայայի հետ նրանք մասնակցել էին Մոսկվայի
միջազգային հերթական կինոփառատոնին, որի աշ-
խատանքների ավարտից հետո, համաձայն ընդուն-
ված կարգի, օտարերկրյա արվեստագետներին առա-
ջարկվում էր շրջագայել ԽՍՀՄ տարածքով, և նրանք
նախընտրել էին Հայաստանը։ Կինը տարբեր առիթներով
բազմիցս այցելել էր Մոսկվա, նաև 2-3 անգամ՝ Երևան։
Տպավորված մեր հնամյա մշակույթից՝ նա այս անգամ
կամեցել էր առիթն օգտագործել և ամուսնուն ծանո-
թացնել Խոհրդային Հայաստանի նշանավոր մշակու-
թային անկրկնելի գանձերին։ Երևանում Կավալերովիչը
հաստատել է, որ իր արմատները ևս հայկական են և
հպարտ է դրանով, ուրախ է հայ ժողովրդի մտավոր,
գիտական ու մշակութային ակնառու ձեռքբերումների
համար։
Հանդիպմանը ներկա է եղել նաև անվանի հայ ռեժի-
սոր Սերգեյ Փարաջանովը, որը Կավալերովիչին հրավի-
րել է Հայֆիլմ կինոստուդիա` ծանոթանալու նկարա-
հանման ընթացքի մեջ գտնվող «Նռան գույնը» կինո-
նկարի աշխատանքներին: Կավալերովիչը սիրով
ընդունել է հրավերը, նշելով, որ քաջատեղ յակ է
միջազգային տարբեր կինոփառատոներից Փառաջա-
նովի` աղմուկ հանած «Մոռացված նախնիների ստվեր-
ները» կինոնկարին։
Նա մահացել է 2007 թ. Լեհաստանի մայրաքաղաք
Վարշավայում:
74
75
His last film, “Quo Vadis”, had the largest budget for Pol-
ish cinema as of 2011. For his artistic achievement, the di-
rector received honorary doctorates conferred by the
University of Paris III – New Sorbonne (1998) and the State
Film School in Łódź (2000).
For over fifty years, Jerzy Kawalerowicz had remained
a major figure in Polish cinema. Jerzy Kawalerowicz’s
star was unveiled on the Avenue of the Stars in Łódź.
Kawalerowicz and his wife, actress Lucyna Winnicka,
participated in the Moscow International Film Festival.
As suggested by the accepted procedure foreign artists
had an opportunity to travel through the USSR and they
first visited Armenia in 1967. Winnicka had visited Mos-
cow and Yerevan for several times before. She was really
impressed by Armenian ancient culture; she did her best
not to lose the opportunity to accompany her husband to
Armenia to show him the remarkable cultural treasures
of that time. In Yerevan Jerzy Kawalerowicz confirmed
his Armenian roots expressing his pride and enjoyment
for the outstanding achievements of the Armenian peo-
ple in intellectual, scientific and cultural spheres.
Famous Armenian director Sergei Parajanov was also
present at the meeting; he invited Kawalerowicz to “Ar-
menfilm” studio to observe the shooting of the film “The
Color of Pomegranates”. Kawalerowicz welcomed the
invitation, noting that he was well-versed of Parajanov’s
work “Shadows of Forgotten Ancestors” from interna-
tional film festivals.
He died on December 27, 2007, in Warsaw, Poland.