Armenians Of The World Armenian Cinematographers Of The World | Page 6
ARMENIAN CINEMATOGRAPHERS OF THE WORLD
6
Հարգելի՛ ընթերցող, Dear reader,
Ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» հա-
մագործակցությամբ ստեղծված՝ հայ մշակույթի ակնառու գործիչներին նվիրված հերթական հատորի էջերից: We are glad to present just another volume of the series dedicated to eminent figures of the Armenian culture
– a project that has been made possible owing to the fruitful partnership between VivaCell-MTS and “Panarmenian
Geographic Association”.
Այս անգամ գիրքը նվիրում ենք կինեմատոգրաֆի ասպարեզում անգնահատելի ներդրում ունեցած հայ
արվեստագետներին, որոնք իրենց նշանակալի կյանքով ու գործունեությամբ բարձր են պահում մեր
ժողովրդի անունն ու պատիվը:
This volume features art workers of Armenian descent that have made outstanding contributions to world cinema
arts and whose life and work wins acclaim for Armenia.
Գրքում ներկայացված գործիչներից ոմանց անունները միգուցե հայտնի լինեն քչերին, և մենք ուրախ ենք, որ
այս գրքի շրջանակում հնարավորություն ունենք պատմելու նրանց մասին լայն հասարակությանը: Պետք է
նշել, որ հուշարձանների, երաժիշտների, նկարիչների, իսկ այժմ նաև՝ կինոգործիչների մասին պատմող այս
հրատարակություններում առաջին անգամ են այս կերպով ամբողջացվում աշխարհի հայ նշանավորների
մասին տեղեկությունները: Some of the names featured in “Armenian cinematographers of the world” may be familiar to relatively small
number of readers, and we are glad that, through this book, the wider public will have an opportunity to learn
about them. I would also like to emphasize that the publications dedicated to Armenian monuments, musicians,
artists, and this time – to cinematographers, are the first attempt to encompass complete information on re-
nowned Armenians of the world in this format.
2018-ին նշվեց 20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր դեմքերից մեկի՝ Վիլ յամ Սարոյանի
110-ամյակը, որի ստեղծագործությունների էկրանավորումներն առանձնակի տեղ են զբաղեցրել համաշ-
խարհային կինոյի պատմության մեջ՝ հատկապես իրենց գրական արժանիքների համար: 2018 marked the 110 th anniversary of William Saroyan, one of the most prominent figures of the 20 th century
American literature. The screen adaptations of Saroyan’s works have a unique place in world cinema, in particular,
for their literary merits.
Սարոյանի հայտնի խոսքերը հայի կամքի, վճռականության ու աշխարհի ցանկացած անկյունում սեփական
ինքնությունը փայփայելու ու պահպանելու մասին թերևս բացահայտում են գրողի զգացմունքներն ու
վերաբերմունքը սեփական արմատների հանդեպ. ապրելով Հայաստանից դուրս, լինելով ամերիկացի իր
ստեղծագործությամբ, նա, այնուամենայնիվ, ոգով մնացել է մեր հայրենիքի իրական զավակը: The words about Armenians’ strength, willpower, and commitment to cherish and maintain own identity Saroyan
once said are probably the proof that, despite living outside Armenia, and being American in his works, spiritually
he, nevertheless, remained a true son of his people.
Աշխարհի հայ կինոգործիչներին նվիրված ևս մեկ հատոր ենք ունենալու, որը նախատեսում ենք լույս
ընծայել հաջորդ տարի: Այն կնվիրվի մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին: Հատորում նաև կպատմենք այն
նշանավոր կինոգործիչների մասին, ում մասին հոդվածները տեղ չեն գտել այստեղ:
Համոզված եմ՝ այս գիրքը ևս մեկ հաճելի ու հետաքրքիր առիթ կդառնա հայկական հոգևոր և մշակութային
ժառանգությունը ճանաչելու և ազգային ներուժը վերագնահատելու համար:
We are planning to have another volume dedicated to Armenian cinematographers next year. The second volume
will be devoted to the great chansonnier Charles Aznavour. It will also continue the list of prominent Armenian
cinematographers that have not been included in this book.
I am convinced that this book will become yet another interesting occasion to discover the spiritual and cultural
heritage of Armenians, and to once again appreciate our national potential.
Ռալֆ Յիրիկյան Ralph Yirikian
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն VivaCell-MTS General Manager
7