Armenians Of The World Armenian Cinematographers Of The World | Page 48
03
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ
ATOM EGOYAN
ԿԱՆԱԴԱ
CANADA
Դեռահաս
Ատոմը շատ
ընթերցասեր էր,
հետաքրքրությամբ
կարդում էր, գրում
էր նաև պիեսներ:
Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ հուլիսի 19-ին Եգիպտոսի
մայրաքաղաք Կահիրեում, Ժոզեֆ (Հովսեփ) Եղոյանի
և Շուշան Դովլաթյանի ընտանիքում: Նրա ծնողները
նկարիչներ էին, տնօրինում էին նաև «Էգո Արթ» անունը
կրող կահույքի խանութը: Նրանք եգիպտահայեր են,
և որդուն կոչել են Ատոմ՝ ի նշան Եգիպտոսի առաջին
միջուկային ռեակտորի կառուցման: 1962 թ. նրա
ծնողները մեկնել են Կանադա և բնակություն հաստատել
Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում:
Դեռահաս Ատոմը շատ ընթերցասեր էր, հետաքըր-
քըրությամբ կարդում էր, գրում էր նաև պիեսներ: Նրա վրա
նշանակալի ազդեցություն են ունեցել Սեմյուել Բեքեթի
և Հարոլդ Փինթերի գործերը: Կինոարտադրությունը,
որպես մասնագիտություն ընտրության հարցում,
Էգոյանի համար որոշիչ դեր է խաղացել Ինգմար
Բերգմանի «Անձ» կինոնկարը: Թրինիտի քոլեջն ավար-
տելուց հետո, ի դեպ դեռ ուսանելու տարիներին, նա
գրել և բեմադրել է ներկայացումներ: Էգոյանն դառնում
է Տորոնտոյի Տարրագոն թատրոնի դրամատուրգների
միության ադամներից: Դեռևս քսան տարեկան հա-
սակում, Էգոյանը սկսել է նկարահանել կարճամետրաժ
կինոնկարներ. հենց այդ տարիներին էլ գրում է իր
առաջին լիամետրաժ կինոնկարի սցենարը: «Հարա-
զատներ» կինոնկարի պրեմիերան տեղի է ունենցել
1984թ. Տորոնտոյի կինոփառատոնում, որից հետո
Գերմանիայի Մաննհեյմ քաղաքի կինոփառատոնում
այն արժանացել է Ոսկի դուկատ մրցանակին:
Կինոնկարը նրան ճանաչում բերեց ոչ միայն
Կանադայում, այլև ամբողջ Հյուսիսային Ամերիկայում
ու Եվրոպայում: Նրա «Ընտանեկան դիտում» և
«Խոսուն դերեր» աշխատանքները ևս ներկայացվել
են աշխարհի տարբեր փառատոներում և արժանացել
են Ֆիպրեսչի (1988 թ., Լոկառնո), ինչպես նաև CICAE
(Բեռլին) մրցանակների: Էգոյանը տարիներ շարունակ
համագործակցել է Կաննի կինոփառատոնի հետ,
որտեղ ներկայացրել է իր աշխատանքների ընտրանին
(«Էկզոտիկա»,
«Լուսավոր
Գալիք»,
«Ֆելիսիայի
ուղևորությունը», «Արարատ», «Որտե՞ղ է թաքնված
ճշմարտությունը», «Երկրպագություն», «Գերին» ) և
արժանացել է այդ հեղինակավոր կինոփառատոնի հինգ
գլխավոր մրցանակների: Իր կարիերայի ընթացքում
Էգոյանը հայտնվել է նաեւ տեսախցիկի մյուս կողմում։
ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ
ARMENIAN CINEMATOGRAPHERS OF THE WORLD
Armenian-Canadian film director Atom Egoyan was
born on July 19, 1960, in Cairo, Egypt. His parents, Shushan
Devletian and Joseph Yeghoyan were artists who also
operated a furniture store “Ego Art”. Atom was given his
name to mark the completion of Egypt’s first nuclear re-
actor. In 1962, however, his parents left Egypt for Canada,
where they settled in Victoria, British Columbia.
As a teenager, he became interested in reading and
writing plays. The works of Samuel Beckett and Harold
Pinter had a great impact on Egoyan and Ingmar Berg-
man’s film “Persona” had paved the way for his future ca-
reer in the film industry.
Egoyan studied International Relations and Music at the
University of Toronto where he began making short films.
He wrote and directed plays for the Dramatic Society and
was chosen as one of the inaugural participants of the
Playwrights Unit at Toronto’s Tarragon Theatre.
While working in theatre in his early twenties and mak-
ing short films, it was then when he wrote his first feature
film. “Next of Kin” premiered at the Toronto Film Festival
in 1984, and went on to win a Gold Ducat at the Mannheim
Film Festival in Germany. This garnered him recognition
not only in Canada, but also throughout North America
and Europe.
49