Armenians Of The World Armenian Cinematographers Of The World | Page 14

01 ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ WILLIAM SAROYAN ԱՄՆ USA ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ARMENIAN CINEMATOGRAPHERS OF THE WORLD և, ի վերջո, վռնդեցին դպրոցից»,- հետագայում հիշել է նա: Սարոյան-գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան և համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: 12 տարեկան հասակում Սարոյանը կարդում է Գի դը Մոպասանի «Զանգը» պատմվածքը, որից հետո վստահաբար որոշում է գրող դառնալ: «Այո, ես շատ ուսուցիչներ եմ ունեցել` Մարկ Տվեն, Գի դը Մոպասան, Չեխով, Դիքենս, Բեռնարդ Շոու»,- մի անգամ ասել է նա: Այդ ժամանակվանից ի վեր նա դարձել է Ֆրեզնոյի հանրային գրադարանի մշտական այցելու և Տեխնիկական դպրոցում սկսել է տպագրական մեքենայի վրա աշխատելու հմտություններ ձեռք բերել: Դեռ դպրոցում սովորելու տարիներին նա ազատ ժամանակ լրագրեր է վաճառել, որպեզի կարողանա գումար վաստակել ընտանիքի համար, որն այնքան կարիքներ ուներ: Իրենց ապրելակերպի մասին Սարո- յանը նկարագրել է «Իմ անունն Արամ է» պատմվածքում այսպես. «...ամենազարմանալի ու ծիծաղելի աղքա- տությունն աշխարհում»: Հետագայում Սարոյանը աշ- խատել է որպես հեռագրատան ցրիչ և շուտով ձեռք է բերել Ֆրեզնոյի ամենաարագաշարժ ցրիչի համբավ: 18 տարեկանում Սարոյանը գիտակցելով, որ Ֆրեզնոն չափազանց փոքր է իր համար. որոշում է մեկնել Լոս Անջելես: Այստեղ նա աշխատանքի է անցնում Ազգային անվտանգությունում, սակայն այս աշխատանքը տևում է ընդամնեը 2 շաբաթ: Ի վերջո «Դի Օվերլենդ Մանթլի» ամսագիրը համա- ձայնվում է հրատարակել մի պատմվածք, սակայն առանց վճարի, այդտեղ այն ժամանակ տպագրվում էին այնպիսի գրողներ, ինչպիսիք էին Ջեկ Լոնդոնն ու Ամբրոզ Բիրսը: Մոտ 1 տարի Լոս Անջելեսում ապրելուց հետո Սարոյանը վճռում է տեղափոխվել Նյու Յորք: Այստեղ գործերն անհաջող են սկսվում, քանի որ նրա ճամպրուկները՝ բոլոր իրերով ու գումարով, սխալմամբ ուղարկած են լինում Նյու Օռլեան: Հետագա 6 ամիսներին ևս հաջողությունը Սարոյանին չի ժպտում: Չդիմանալով կարոտախտին՝ նա վերադառնում է Կալիֆոռնիա ավելի հասուն, սթափ և գոհ, որ ազատվել է անհիմն սպասումներից: Ժամանակի ընթացքում պարզորոշ է դառնում, որ ինքնակրթման գործընթացը բավականին երկար է տևելու: Շուտով տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, որտեղ մի շարք ժամանակավոր աշխատանքներ է կատարում, այդ թվում՝ աշխատելով թաղման ծառայությունում: Փորձում է աշխատանք 14 15 It is not surprising that Saroyan had never had any aca- demic achievement without solid American schooling. He left school early — the school years were too slow and predictable and there was constant friction, caused by boredom and by frequent reminders that he was the son of an immigrant. He was urged to go to college, but college was not in his plans. “In the third grade for the first time, I earned the reputation of the wickedest boy at school; I was often punished, bullied, and eventually dropped out of school.” From the age of seven Saroyan started selling newspapers in the streets of Fresno; self-education, read- ing of American and world literature, inheritance of the spiritual culture, traditions, history of the native people, the national identity of the Armenian community played a great role in the formation of Saroyan-writer. When he was twelve years old, he read, by chance, Guy de Mau- passant's story ‘The Bell,’ and the secret ambition to be a writer started to form. ‘’Yes, I had many teachers - Mark Twain, Guy de Maupassant, Chekhov, Dickens, Bernard Shaw’’, once he said. William became, then, a frequent vis- itor to Fresno’s public library and he learned to touch-type at the Technical School. While still at school he sold newspapers in his spare time to earn money badly needed by his family, who were living in what he describes, in “My Name Is Aram” (1940) as ‘the most amazing and comical poverty in the world.’ Later he became a messenger with a postal-telegraph company, acquiring a reputation for high-speed deliveries. By the time William was eighteen Fresno was too small for him and the urge to leave town and seek his fortune grew stronger. His first attempt to leave took him only — and by mistake — as far as Los Angeles, where in a moment of desperation he joined the National Guard, though this unsuitable employment lasted only for two weeks. He had a story accepted by The Overland Monthly, a west- ern magazine, which in its day had published the work of such famous writers as Jack London and Ambrose Bierce, but it could not pay anything. Then, a year or so after he had left Fresno, Saroyan moved to New York. Things start- ed badly when he discovered on arrival that his suitcase containing nearly all his money had been sent to New Or- leans by mistake. His luck did not improve much and in less than six months, the adventure was over. The hoped-for major literary breakthrough had not come and William was homesick. He returned to California wiser, more so- ber, embarrassed, yet glad to be rid of the absurd expec- tation that he would suddenly write something so irresist- ible that it would bring him instant fame. It was becoming clear that his literary apprenticeship was going to be a lengthy affair. He moved to San Fran- cisco, working at a variety of uninspiring jobs (one was