Armenians Of The World Armenian Cinematographers Of The World | Seite 12
01
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
WILLIAM SAROYAN
ԱՄՆ
USA
ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ
ARMENIAN CINEMATOGRAPHERS OF THE WORLD
36 տարեկանում
«Մարդկային
կատակերգություն»
ֆիլմի սցենարի համար
նա արժանացավ
ամերիկյան
կինոակադեմիայի
«Օսկար» մրցանակին:
Վիլ յամ Սարոյանը ծնվել է 1908 թ. օգոստոսի 31-ին
Ֆրեզնոյում, Բիթլիսից գաղթած Արմենակ և Թագուհի
Սարոյանների ընտանիքում: Երեք տարի անց մահացել
է հայրը՝ 36-ամյա Արմենակ Սարոյանը, թողնելով
որդուն միայն աղոտ հիշողություն իր մասին: Հայրը, որը
նույնպես գրող էր, դառնում է ոգեշնչման մեծ աղբյուր
նրա համար: Ի տարբերություն երբևէ չհրատարակված
Արմենակ Սարոյանի, որդին կարողանում է հետագայում
հաջողության հասնել: Հոր մահից հետո Վիլ յամը, նրա
եղբայր Հենրին, քույրերը՝ Զաբելն ու Կոզեթը մի քանի
տարի ապրել են Օքլենդի Ֆրեդ Ֆինչ մանկատանը, իսկ
մայրը սպասուհի է աշխատել Սան Ֆրանցիսկոյում: Երբ
երեքամյա Վիլ յամին մայրը պետք է թողներ որբանոցում,
նրան Քուն Ջիգեր անունով մի տիկնիկ է նվիրել, որը
նրա հիշողության մեջ միշտ պահպանվել է։ Սարոյանը
հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը
ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Տիկ-
նիկի կերպարը նա արտացոլել է նաև իր ստեղծա-
գործություններում։ Ընտանիքն ի վերջո նորից միա-
վորվել է ու հաստատվել Ֆրեզնոյում՝ Սան Հոակինի
հովտում, նրանց է միացել նաև Թագուհի Սարոյանի
մայրը՝ Լուսնթագ Ղարօղլանյանը, որը մեծ ազդեցություն
է թողել փոքրիկ Վիլ յամի վրա: Ֆրեզնոյում էլ մեծացել
է հայ գաղթականի տղան, և հենց այդ տարիների
իրադարձությունները հետագայում հիմք են դարձել նրա
պատմվածքների համար:
Պատահական չէ, որ երիտասարդ Վիլ յամ Սարոյանին
էր վիճակված, չունենալով ամերիկյան որակավորված
կրթություն, հասնել ակադեմիական կարիերայի:
Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել: Նա
թողել է դպրոցը, քանի որ դպրոցական ծրագիրը
անհետաքրքիր էր և ձանձրալի, բացի այդ դպրոցում
հաճախ շեշտում էին նրա գաղթականի որդի լինելը:
Տղային ստիպում էին քոլեջ հաճախել, բայց դա չէր
մտնում նրա ծրագրերի մեջ: Երրորդ դասարանում
առաջին անգամ արդեն վաստակել էր դպրոցի
ամենաչար տղայի համբավը: «Ինձ հաճախ անկյուն էին
կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս
13
William Saroyan was born on August 31, 1908, in Fresno,
to Armenak and Takoohi Saroyan, Armenian immigrants
from Bitlis, Turkey. Armenak died at the early age of thir-
ty-six when Saroyan was only three. He was to remain in
William’s mind not only as a very dim memory, but also as
an enduring source of motivation and encouragement,
for Armenak had been a writer albeit never published.
The son meant to succeed where the father, in unknown
circumstances, had failed. Following their father’s death,
William, his brother Henry and his sisters Zabel and Cozette
spent several years at the Fred Finch Orphanage in Oak-
land, while young widow Takoohi took up menial work in
nearby San Francisco. When the mother had to leave her
three-year-old William in an orphanage, she gave him a
doll named Coon Jiger. Saroyan later said that the puppet
seemed to reimburse the mother’s absence. The charac-
ter of this doll was also reflected in his works. The family
was eventually reunited back in Fresno, in the San Joaquin
Valley, and William Saroyan’s formidable maternal grand-
mother Lucy (Lusntag Gharoghlanyan), who was to be a
strong influence on him, joined the household. The child-
hood of the son of the Armenian immigrant later became
the basis for his stories.