Armenians Of The World Armenian Cinematographers Of The World | Page 104

08 ՇԵՐԻԼԻՆ ՍԱՐԳԻՍՅԱՆ CHERILYN SARKISIAN ԱՄՆ USA Հայրը՝ Ջոն Սարգիսյանը,   բեռնատարի վարորդ էր, մայրը՝ Ջաքի Ջին Քրաուչը, մոդել և դերասանուհի: Շերը (Սարգիսյան Շերիլին Ջոնի) ծնվել է 1946 թ. մայիսի 20-ին Կալիֆոռնիայի Էլ Սենթրո քաղաքում։ Հայրը՝ Ջոն Սարգիսյանը, բեռնատարի վարորդ էր, մայրը՝ Ջաքի Ջին Քրաուչը, մոդել և դերասանուհի: Ծնողները բաժանվել են, երբ նա ընդամենը 10 ամսական էր։ Շուտով մայրն ամուսնանում է դերասան Ջոն Սաութհոլի հետ, սակայն մայրը հարաբերությունները խզում է, երբ աղջիկը 9 տարեկան էր: Հետագայում Ջաքի Ջինը էլի մի քանի անգամ ամուսնացել ու ամուսնալուծվել է և ստիպված է եղել ընտանիքը պտտել ողջ երկրով՝ Նյու Յորք, Թեքսաս,Կալիֆոռնիա: Ինչ–որ ժամանակ մայրը մի քանի շաբաթ Շերին թողնում է մանկատանը, ու թեև նրանք հանդիպում էին ամեն օր, երկուսի համար էլ այդպիսի փորձառությունը ցավալի է եղել: Նախնական կրթություն Շերիլինն ստանում է Լոս Անջելեսի «Մոնքլեր Փերփ» մասնավոր դպրոցում, որտեղ անգլերենից և ֆրանսերենից բարձր առաջադիմություն է ցուցաբերում: Դասամիջոցներին իր համադասարանցիների համար աղջնակը շարունակ երգում էր: Հինգերորդ դասարանում նա իր ընկերների և ուսուցիչների համար բեմադրում է «Օքլահոմա» մյուզիքլը: Շուտով ի հայտ են գալիս նրա ձայնային յուրահատուկ տվ յալները: Աղջկան հիացնում էին կինոնկարների աստղերը. Շերի կուռքը Օդրի Հեփբյոռն էր, որը մեծապես տպավորել էր նրան «Նախաճաշ Թիֆանիի մոտ» կինոնկարում կերտած դերի շնորհիվ: Շերն սկսում է ընդօրինակել Հեփբյոռնի արտասովոր հանդերձանքն ու վարքը: Նա դեռ մանկությունից երազում է հայտնի լինելու մասին: «Ես չէի մտածում թե ինչ կարող եմ անել, չէի որոշել անգամ երգելու եմ, թե պարելու, ես պարզապես ցանկանում էի հայտնի լինել, դա էր իմ նպատակը»,- ասել է նա: Շերիլինի նախկին դասընկերներից մեկը պատմել է. «Ես երբեք չեմ մոռանա Շերի հետ իմ առաջին հանդիպումը: Նա այնքան յուրահատուկ էր: Նա կարծես կինոաստղ լիներ: Հենց այդտեղ ու այդ պահին, նա ասաց, որ ցանկանում է կինոաստղ դառնալ, և մենք գիտեինք, որ նրան դա կհաջողվի»: 16 տարեկանում նա հեռանում է մայրական տնից և ընկերոջ հետ հաստատվում Լոս Անջելեսում: Սկսում է հաճախել դերասանի վարպետության դասընթացների և միաժամանակ որպես պարուհի աշխատում է ակումբներում, որպեսզի ապրուստ վաստակի: 1962 թ. նա ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ARMENIAN CINEMATOGRAPHERS OF THE WORLD Cher (Cherilyn Sarkisian) was born in El Centro, Califor- nia on May 20, 1946, to John Sarkisian, a truck driver and Jackie Jean Crouch, an actress and model. Her parents got divorced when she was ten-months old. Her mother later married actor John Southall, but their relationship with Southall ended when Cher was nine years old. Holt remar- ried and divorced several more times, and she moved her family around the country (including New York, Texas, and California). At one point, her mother left Cher at an or- phanage for several weeks. Although they met every day, they both found this experience traumatic. She attended the Montclair Prep private school in Los Angeles, where she fared well in French and English. In school, she would perform songs during the lunch break for her fellow stu- dents. When Cher was in the fifth grade, she produced a per- formance of the musical “Oklahoma!” for her teacher and class. Soon she had developed an unusually low voice. Fas- cinated by film stars, Cher’s role model was Audrey Hep- burn, particularly due to her role in the film “Breakfast at Tiffany’s”. Cher began to take after the unconvention- al outfits and behavior of Hepburn’s character. She had wanted to be famous since childhood, later commenting, “I couldn’t think of anything that I could do ... I didn’t think 105