Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Seite 8

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ ներ շարունակում էին բողոքել ու մատնանշել հնարավոր բոլոր վտանգների մասին, որոնց առաջ կարող էին կանգնել ոչ միայն Մարգարտա գյուղը, այլև Մարգահովիտը, Շահումյանն ու մի քանի այլ համայնքներ: Այսօր ինքը կներկայացնի բոլոր այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ոչ թե մտահոգում են, այլ սարսափեցնում են իրեն: Բայց սա դեռ վերջը չէ: Լավագույն ընկերներից մեկը խոստացել էր այսօր հանդիպմանը ներկայացնել այնպիսի փաստեր, որոնք կարող են վերջնականապես մոռանալ տալ լեռան որևէ հատվածում ցանկացած մեխանիկական աշխատանքի մասին: Այդ ամենը երեկոյան, իսկ այժմ պետք էր ցանկացած գնով հասնել նրան, որ մարզպետը իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը ներկայացնի բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալություն: Իր մոտ եղած փաստաթղթերը խոսում են այն մասին, որ լեռան ուսումնասիրությունները արվել են կոպիտ խախտումներով և ոչ մանրազնին ուսումնասիրության արդյունք են: Մարզպետ Վարդան Գևորգյանը իր վաղեմի ընկերն էր ու զինակիցը: Միասին մարտական ուղի էին ացնել, բայց վերջերս հարաբերությունները լարված բնույթ էին ստացել: Անգամ մամուլը հասցրել էր մի քանի աղմկահարույց հոդված ներկայացնել, որ «իր ու մարզպետի ջրերը մի առվով չեն հոսում»: Այս անգամ ամեն ինչ իսկապես ավելի վառ գունավորում կստանա, երբ վաղը լրագրողների հետ հանդիպի ու ներկայացնի այն ամենը, ինչ ունի իր ձեռքի տակ: Ամեն ինչ կախված է մարզպետի հետ հանդիպումից: Մարզպետարանի մոտ մեծ բազմություն էր հավաքվել: Այստեղ էին նաև բնապահպան ակտիվիստեր, ովքեր մի քանի օր է անընդմեջ բողոքի ակցիաներ էին կազմակերպում մարզպետարանի դիմաց: Աննկատ անցնել նրանց միջով անհնար էր, բայց Դավթյանն այս անգամ վճռական էր տրամադրված: Նա արագ մոտեցավ ու ձեռքը մեկնեց բարևելու համար: Մինչ 8 այս պահը Մարգարտայի