Արմեն Մխեյան
դադարեցվեցին:
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
Պաշտոնական
տեղեկություններով,
հիմնական
պատճառը շահավետ չլինելն էր, սակայն միայն տարիներ անց պարզ
դարձավ, որ հանքավայրի շահագործումը արգելվել էր լեռան այսպես
կոչված «վտանգավոր» լինելու պատճառով: Այստեղ հայտնաբերվել
էր ռադիոակտիվ տարրերի կուտակումներ ու հանքի թե՛ փակ, թե՛
բաց
շահագործումը կարող էր հանգեցնել էկոլոգիական աղետի:
Շատերը չգիտեին շահագործման դադարեցման իրական պատճառների մասին, սակայն գիտեին, որ Թեժ լեռը շարունակում է մնալ
գաղտնիքներով պարուրված…
***
–Պարո՛ն Դավթյան, հաջորդ հարցը, – շարունակեց լրագրողուհին,
– Դուք` որպես գյուղապետ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս պահին
կանխելու համար Թեժ լեռան հանքի շահագործումը:
Մոտ հիսուն տարեկան տղամարդու դեմքին հերթական անգամ
դժգոհության նշաններ երևացին:
–Ես նորից եմ պնդում, որպես այս գյուղի գյուղապետ, պարտավոր
եմ պայքարել, որ հանքը չշահագործվի: Հենց այսօր պատրաստվում
եմ մարզպետարան ներկայացնել անհրաժեշտ բողոքներն ու մի քանի
բնապահպանների
կողմից
արված
ուսումնասիրությունների
արդյունքները, որոնք լիարժեք հիմք են դադարեցնելու «ԻնտՎես
Մեթալ» ընկերության գործունեությունը:
–Բայց ինչո՞ւ այդ մասին մեկ տարի առաջ չէիք բարձրաձայնում,
մինչ ներդրումներ արվելը, մինչև շինարարության սկիզբը, – գրեթե
ընդհատելով գյուղապետին շարունակեց լրագրողուհին՝ շտկելով
անվանաքարտը, որին մեծ տառերով գրված էր՝ Անի Խաչատրյան,
«Հետք», հետաքննող լրագրողներ:
6