Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
փոխոստիկանապետի պատմածն էր, այն, որ վթարից մոտ մեկ ժամ
առաջ Դավթյանը զանգահարել էր ու տեղեկացրել իր մոտ գտնվող
գաղտնի
փաստաթղթերի
մասին:
Լրագրողներին
բերման
ենթարկելուց հետո, երեկոյան վերջապես կարողացել էին բերման
ենթարկել նաև «ԻնտՎես Մեթալի» ներկայացուցչին ու ահա այստեղ
պատկերը գլխիվայր շուռ էր եկել: Պարզվում է «ԻնտՎես Մեթալն» է
եղել ավելի շահագրգռված աշխատանքների դադարեցմամբ ու
համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարան,
ապա
նախարարության
համապատասխան
գործակալություն՝
տեղեկացնելով, որ աշխատանքները պետք է հետաձգվեն:
Նրան
միայն րոպեներ առաջ հարցաքննեցին և ստիպված եղան բաց թողնել:
Այժմ մնում էր գտնել իսկական մեղավորներին: Օրվա պատկերն
ամբողջացնում էին գյուղապետի հարցման ձայնագրությունն ու
լրագրողների բացահայտած քարայրի ու նաև հրաշքով փրկվելու
տեսանյութը:
Ոստիկանության
հետ
համատեղ
աշխատանքը
արդյունավետ եղավ: Վթարից քիչ հեռու հայտնաբերվեց վթարված
մեկ այլ մեքենա, որը փորձել էին խնամքով թաքցնել: Որքան էլ
զարմանալի էր, այն պատկանում էր պետական պաշտոնյայի,
ավելին՝ այդ պաշտոնյան նաև համասեփականատերն էր մի
ընկերության, որը կեղծված տվյալներ էր ներկայացրել ներդրող
ընկերությանը: Իսկ այս պահին տվյալ պաշտոնյան գնացել էր
հանդիպման
«գործընկեր»
կազմակերպության
հետ:
Նույնիսկ
ամենանփորձի համար հասկանալի էր, որ արտասահմանցուն այս
պահին մեծ վտանգ էր սպառնում:
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության
պետ
Հարությունյանն
անհամբերությամբ
սպսում
էր
զանգի՝
մոռանալով որ կողքի սենյակում լրագրող