Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Ինտուիցիան իրեն երբեք էր դավաճանել, իսկ այս դեպքում
նշանակում էր, որ այս սպանությունը մեծ հանցագործության մի
մասն է միայն: Ոստիկանապետը տվեց վերջին հրահանգներն ու
մեկնեց
նախագահի
նստավայր՝
արտահերթ
անվտանգության
նիստին մասնակցելու: Մնում էր գտնել Մհերին ու Տաթևին ու շատ
ավելի պարզ կդառնար ամենը:
***
Զայրացած նստել ղեկին, նշանակում է վտանգել կյանքդ: Սամվելը,
որպես հմուտ վարորդ, լավ գիտեր այս կանոնը ու հաճախ, երբ
տրամադրություն չէր ունենում, մեծ հաճույքով տաքսի էր նստում,
բայց այսօր այդ օրը չէր: Մտքում ծանր ու թեթև էր անում վերջին
երկու ժամերի ողջ անցուդարձը:
Թեև
գենետիկ
փոփոխության
ենթարկված
սննդամթերքը
վտանգավոր է առողջության համար, այնումենայնիվ Սամվելը չէր
կարողանում հասկանալ, ինչ պատճառ կար պաշտոնյային սպանելու
համար: Այդ ինչ եզրակացություն է, որը կյանք արժի: Ամեն դեպքում
սպանությունը կատարված է:
-Ես ուզում եմ հասկանալ, ինչ կարող է գրված լինել թղթի մեջ, որ
այդպես ուզում են ոչնչացնել, - հարցրեց Սամվելը Տաթևին:
-Նախ այն մի
ամբողջ
գիրք կլինի, եթե տպելու լինենք:
Անգլիացիներին այնքան է հետաքրքրել նոր գենային մուտացիան, որ
չեն զլացել ու մանրամասն եզրակացություն են ուղարկել:
-Իսկ սննդի անվտանգության տեսչությունը չի՞ տեսել այն:
29