Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
երկրներն են: Շնորհիվ հատուկ լաբորատորիաներում ստեղծված
մշակաբույսերի, սերմերն առանձնանում են մեծ բերքատվությամբ:
Սամվելը մի փոքր առաջ եկավ՝ ցույց տալու համար, որ Տաթևի
վերջին բառերն իրեն ավելի հետաքրքրեցին:
-Գենոմոդիֆիկացված մշակաբույսե՞ր:
Տաթևը համաձայնության նշան ցույց տվեց ու շարունակեց.
-Այո, հատուկ գենմոդիֆիկացված: «ՅունիոնՖերմ»-ը միանշանակ
հերքում
էր
մինչ
հրապարակեցին
այն
պահը,
ընկերության
երբ
մի
գաղտնի
քանի
ցանցահեններ
լաբորատորիաներում
հետազոտությունների մասին փաստաթղթեր: Մի շարք երկրներ
օրենքով արգելեցին նման սննդամթերքի ներմուծումն ու առավել ևս
օգտագործումը գյուղատնտեսությունում:
Տաթևը խորը հոգոց հանեց ու շարունակեց.
-Հենց սկզբից էլ այս ամենն ինձ դուր չեկավ: Նախարարությունում
լսել անգամ չէին ուզում այդ մասին: Ստիպված եղա որպես
ֆիզիկական անձ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն լաբորատոր փորձարկաման ուղարկել ստացված մշակաբույսերի առաջին չափաբաժնից մի քանի կիլոգրամ: Տեսչու V