Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 13

Արմեն Մխեյան կրկնակի Դավաճանության գինը թանկ է ներկայացնում գումարի չափը՝ կապելով ճանապարհածախսի հետ: Բայց այդ ամենից, ընկերության գումարը փոխանցվել է մաս առ մաս երկու տարբեր հաշվեհամարների, և մի ընկերության, որը գրանցված այսպես կոչված օֆշորային գոտում: Դասական փողերի լվացման եղանակ: Այս ամենին էլ միաժամանակ գումարվում է գյուղատնտնեսության նախարարության մտահոգությունը: Հատկապես այն հարցում, որ ապրանքը գնվել է մի ընկերության կողմից, որի ստանդարտները մեղմ ասած չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Նախարարության սննդի անվտանգության անվտանգության վարչությունը սննդամթերի և որակի ստուգման պետական ծառայությանը պատվիրել էր սերմացուի որակի լաբորատոր ստուգում անցկացվել: Արդյունքները ոչ միայն հուսահատեցնող էին, այլև դրանց հրապարակման դեպքում ներմուծող ընկերությունը և կառավարության որոշ պաշտոնյաներ կկանգնեին դատարանի առջև: Գաբրիելյանի ընտանիքին պատկանող բիզնեսը հօդս կցնդեր, իսկ ընտանիքի որոշ անդամներ հաստատ կհայտնվեին ճաղերի ետևում: Օրեր առաջ կրքերն ավելի էին թեժացել: Գաբրիելյանին հատկապես մտահոգում էր այն հանգամանքը, որ Մհերի կինը գյուղատնտեսության նախարարության աշխատակից էր ու տիրապետում էր ողջ տեղեկատվությանը: Արդյունքը եղավ այն, որ այսօր ստացավ աշխատանքից ազատման ծանուցագիրը, առանց որևէ հիմնավորման: Լսվեց բջջայինի ձայնը: Համարը ծանոթ էր: Միանգամից սեղմեց ընդունման կոճակը: -Հա, Սերգեյ, ասա... 13