Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 58

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ -Ես անըդնմեջ զանգահարում էի, բայց Արփիի հեռախոսն անջատված է: - Արփին… Վահրամը լսեց Նատալիի հեկեկոցը: Նատալիի կցկտուր ու հուզված խոսքից հասկացավ, որ Արփին չգիտես ինչպես սրտային անբավարարության նոպա է սկսվել, ու հիմա գտնվում է վերակենդանացման բաժնում: Մինչ այդ նա որևէ բողոք չի ունեցել, ինքնազգացողությունը երկու օր առաջ կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց: Րոպեներ անց Վահրամը Նատալիի նշած հիվանդանոցում էր: Դեռ հիվանդանոց չհասած գլուխը սկսեց այնպես ցավել, ասես մուրճով հարվածներ էին տեղում գլխին, ու զրգոցն արձագանքում էր շուրջը: Մի պահ թվաց` գլուխը կպայթի հիմա: Բայց շարունակեց առաջ գնալ: Միջանցքում նկատեց Արփիի ծնողներին: Արմինեն ու Սամվելը կանգնած էին, իսկ Նատալին մի փոքր հեռու նստած էր: -Ինչո՞ւ եմ ես հիմա իմանում, կարող ե՞ք ասել: Սամվելը մի կողմ քաշեց Վահրամին: - Մենք էլ ենք այսօր իմացել ու անմիջապես եկել ենք Երևան: Վահրամի գունատ տեսքն ու արյունով լցված աչքերը չվրիպեցին Սամվելի աչքից: -Ի՞նչ է պատահել, ի՞նչ է կատարվում քեզ հետ: -Հիմա չէ, հետո կխոսենք: Որտե՞ղ է նա, նրան տեսնել եմ ուզում: -Սպասի՛ր, հիմա բժիշկը դուրս գա, կասի: Սամվելը զգաց` ինչպես Վահրամը հազիվ մնաց ոտքի վրա` հենվելով իր ուսին: -Վահրամ, դու հարբա՞ծ ես,- զարմացած հարցրեց Սամվելը: -Ոչ, հարբած չեմ: Վահրամը չէր էլ ավարտել խոսքը, բժիշկը երևաց դռան մոտ: Տեսնելով Սամվելին՝ քայլերն ուղղեց իրենց կողմ: Երբ մոտեցավ, հարցական նայեց Վահրամին: 60