Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 44

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ գիտակցես, բայց ոչ, դու ոչինչ էլ չե՛ս հասկանում»: Ես երբեք չէի տեսել հորս այդքան զայրացած: Ընդարմացած ուղեղս սկսեց մեղադրանքներ շպրտել հորս հասցեին: Չգիտեմ` ինչ ասացի, որ այդ օրն առաջին անգամ հայրական ապտակ ստացա: Հայրս հարվածեց ինձ, ես ընկա: Ապտակն անմիջապես սթափեցրեց, բայց ասածս բառերը չէի հիշում, չէի հիշում ինչ եմ ասել: Երբ նայեցի հորս դեմքին, հասկացա, որ ամենամեծ սխալն եմ գործել: Նրա հայացքն ուղղակի ստիպեց, որ ասեմ՝ կներես, հայրիկ: Բայց եսասիրությունս թույլ չտվեց ձայն հանել: Նա դուրս եկավ սենյակից: Ես հատակին էի, երբ գլուխս թեքեցի ու կիսաբաց դռան մոտ տեսա մորս: Նրա աչքերը թաց էին: «Կներես, մա՛յր, ես չէի ուզում»,― հազիվ դուրս թռավ իմ բերանից: Մեկ ժամ անց զանգահարեցին ու ասացին, որ հորս տեղափոխել են հիվանդանոց: Մեքենայում սրտի նոպա էր սկսվել` հայտնեցին մորս: Արմանը դպրոցում էր: Ես ու մայրս անմիջապես գնացինք հիվանդանոց: Ճանապարհին մայրս լուռ էր, գիտեր, որ հասկանում եմ մեղքիս չափը: Միջանցքում մոտեցան բուժքույրն ու բժիշկը: Բուժքույրը մայրիկին հիվանդասենյակ ուղեկցեց: Երբ ես ու բժիշկը մնացինք մենակ, ասաց, որ շատ ծանր է վիճակը, և հույս գրեթե չկա... Վազեցի հիվանդասենյակ, փաթաթվեցի հորս: Չգիտեի` ինչ ասել, միայն հեկեկում էի: Հանկարծ ականջիս հասավ հորս ձայնը՝ ներիր, որ խփեցի... Այլևս ոչինչ չասաց, հայացքը սառեց: Ես չհասցրեցի անգամ ասել՝ դո