Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 37
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
հիմա այն դուրս կթռչի: Բարձրացնում է գլուխը: Ձայնն ավելի
հստակ է դառնում: Մեկ քայլ դեպի դահլիճը, ու գտնում է նրա
հայացքը, որ քիչ առաջ իր կողքին էր, ապա թեքում գլուխն ու
փակում աչքերը: Ձայնն այստեղ պետք է ամենաբարձրը լինի,
հանկարծ չդավաճանի ձայնն իրեն: Ոչ, չի դավաճանում: Այնպես է
ստացվում, ինչպես ինքն էր ուզում:
Լսում
է
դահլիճից
եկող
առաջին
հիացական
բացականչությունները: Գլուխը թեքում է դեպի դահլիճն ու բացում
աչքերը: Որսում է նրա ժպիտը, ակամա ինքն էլ է ժպտում: Նա
այլևս չի վախենում: Նայում է հեռուն, զգում
դահլիճի
ջերմությունը: Մի քանի շարժում մեղեդուն համահունչ, ու նա լրիվ
իր կերպարի մեջ է՝ իսկական հավերժահարս: Բեմի վրա նոր
լույսեր են վառվում, իսկ էկրանին, ծովային մայրամուտի նկարներ
են, ու ինքն ասես սահում է ալիքների վրայով: Բառերն ասես դուրս
են հորդում իրենից ու լցնում դահլիճը: Ահա և վերջին կրկներգը,
վերջին շարժումները: Նա նորից գլուխը կախում է: Սիրտն արագ է
տրոփում, բայց ոչ հուզմունքից, այլ երջանկությունից: Նա արեց
այն, ինչ իրենից սպասում էր Նա, ով հենց իր համար էր գրել այս
երգը, խոսքերը:
Հանկարծ դահլիճը պայթեց ծափերից: Վառվեցին լույսերը: Բեմի
մոտ մի քանի տասնյակ մարդիկ կային՝ ձեռքներին ծաղիկներ:
—Շնորհակալ եմ,—գրեթե շշնջաց նա, որ հազիվ լսվեց
ծափահարությունների խլացնող աղմուկի մեջ:
—Հիանալի երգ, հիանալի կատարում: Շնորհակալ ենք քեզ,—
բեմում հայտնվեցին վարողները, — այս ծափահարությունները
միայն քեզ համար են, և ծաղիկները նույնպես —շարունակում է
տղամարդ վարողը…
Սա իր առաջին մեծ բեմն էր: Նա արեց առաջին քայլը…
***
Նա երջանիկ էր: Սիրում էր իր աշխատանքը, ամուսնուն,
գնահատում նրա արվեստը: Ամեն ինչ կատարյալ էր, մինչ այն
չարաբաստիկ օրը, երբ մեքենան վթարի ենթարկվեց: Աչքերը
39